o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամերիկյան ավիակրի վրա կորոնավիրուսի բռնկում է․ իրավիճակը վատանում է

01.04.2020 16:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկյան ավիակրի վրա կորոնավիրուսի բռնկում է․ իրավիճակը վատանում է

Ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ատոմային ավիակրի հրամանատար Բրետ Կրոզյեն հայտարարել է COVID-19 կորոնավիրուսի բռնկման մասին իր նավում եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարությունից շտապ օգնություն է խնդրել: Այդ մասին հայտնել Է «San Francisco Chronicle» պարբերականը՝ վկայակոչելով նավապետին։

«Վատ լուրեր ունեմ․ կորոնավիրուսի նոր դեպքերն արդեն 697 են»․ Նիկոլ

Ներկայումս նավը գտնվում է Գուամ կղզու վրա՝ Խաղաղ օվկիանոսում։ Նավապետի տեղեկություններով՝ արդեն 100-ից ավելի նավաստիներ վարակված են կորոնավիրուսով։ «Ռազմանավին հատուկ տարածության սահմանափակումների պատճառով մենք չենք կարող ապահովել կարանտին, - գրել է Կրոզյեն իր նամակում:- Հիվանդության տարածումը շարունակվում է եւ արագանում»: Նրա խոսքով՝ հիվանդ նավաստիների միայն փոքր թիվը ափ է դուրս բերվել՝ թեստավորման համար։ Իսկ անձնակազմի մնացած մասը ստիպված է մնալ վավի վրա, որտեղ ֆիզիկապես հնարավոր չէ հետեւել 14-օրյա կարանտինի եւ սոցիալական հեռավորության պաշտոնական կանոններին: Քրոզյեն խնդրել է՝ «որքան հնարավոր է շուտ» նավաստիներին անհրաժեշտ կարանտինային տարածքներ տրամադրել Գուամայի բազայում:
Սակայն Պենտագոնը մտադիր չէ զբաղվել «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի զինծառայողների տարհանմամբ։ Ինչպես հայտարարել է գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը, ավիակրի անձնակազմը կապահովեն «պաշտպանության բժշկական միջոցներով», իսկ համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում ավիակրի վրա կուղարկեն բժիշկների հատուկ բրիգադներ: Պենտագոնի ղեկավարը պարզաբանել է, որ տարհանման մասին դատողությունները հիմքեր չունեն, քանի որ ավիակրի վրա «չկան ծանւ հիվանդներ»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА