o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերբիայի կառավարությունը երկրի չափահաս բնակչության յուրաքանչյուր անդամին 100-ական եվրո է բաժանելու. Դավիթ Ֆիդանյան

01.04.2020 16:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սերբիայի կառավարությունը երկրի չափահաս բնակչության յուրաքանչյուր անդամին 100-ական եվրո է բաժանելու. Դավիթ Ֆիդանյան

Պատմաբան և քաղակտիվիստ Դավիթ Ֆիդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սերբիայի կառավարությունը երկրի չափահաս բնակչության յուրաքանչյուր անդամին 100-ական եվրո է բաժանելու: Հայաստանում կորոնավիրուսի համատեքստում քաղաքացիների հոգսը թեթևացնելու համար ծրագրային կետերից մեկով օգնություն կստանան այն քաղաքացիները ովքեր մարտի 13-ից 30-ը ընկած ժամանակահատվածում են կորցրել իրենց աշխատանքը, ու նաև գրանցված են եղել: Հիմա ում համար գաղտնիք չի, որ հատկապես օրավարձով աշխատանքային կետերում մեծամասսամբ իրավական ձևակերպումներով գրանցումներ չեն եղել: Վստահ եմ որ բոլորը գիտակցում են որ խոսքը հազարավոր մարդկանց մասին է: Մի կողմ թողնենք, թե ինչու գրանցումները չեն եղել: Հիմա այդ ժամանակը չի: Փաստը մնում է փաստ, որ բազմաթիվ մարդիկ ովքեր գրանցված չեն եղել իրենց աշխատանքային վայրերում և հիմա զրկվում են օգնությունից: Այսինքն հիմա ի՞նչ այդ մարդիկ բախտի քմահաճույքին են թողնվու՞մ: Սա ինչ խայտառակություն է: Ինքս կողմ եմ այս խստացման ռեժիմին, սակայն դրան զուգահեռ պետք է հստակ փոխհատուցումներ տրվեն ֆինանսական՝ հատկապես նշածս խոցելի խմբին: Կառավարությունը պարտավոր է մշակել հայեցակարգեր բոլոր շերտերի համար՝ ներառյալ նաև այն մարդկանց ովքեր գրանցված չեն որպես աշխատող և հիմա զուրկ են ապրուստի միջոցից: Կորոնավիրուսը մի օր կվերանա, իսկ օր-օրի հասունացող սոցիալական աղետի հետևանքները դառն են լինելու պետության համար»:

ՇՏԱՊ. ՍԿՍՎԵՑ. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը հրաժարական է տվել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА