o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.04.2020 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ճիշտն ասած, վաղուց չէինք տեսել ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ գերհեղինակավոր կարծիքները երկրի կարեւորագույն հարցերի շուրջ, ու ինչ-որ տեղ նույնիսկ արդեն կարոտել էինք ու նաեւ մի թեթեւ անհանգստացել: Եվ ահա զարմանալիորեն «թագավորի աղջիկը» մեզ հուսախաբ չարեց եւ արտահայտվեց սկանդալային դիկտատորական օրենքի մասին. «Մեր անձնական տվյալները օգտագործվում են թե facebook-ում, instagram-ում, viber-ում եւ գրեթե բոլոր սոցիալական հարթակներում որտեղ մենք գրանցում ենք անձնական տվյալներ, թողնում էլեկտրոնային հասցե, անուն ազգանուն, կամ հեռախոսահամար: Երբ խոսում եմնք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական ցանցերի privacy policy-ները, որտեղ թողնում ենք մեր անձնական տվյալները: Երեւի շատ քչերն են անում, բայց շատերն են չափազանցնում եւ դրամատիկացնում այսօրվա նախագիծը»: Ճիշտ է, Մարիամը այդպես էլ չլսեց Արթուր Վանեցյանի բարի խորհուրդը` չխառնվելու մեծերի խոսակցություններին, բայց, այնուամենայնիվ, զարմանալով հանդերձ, չենք կարող չմատնանշել` աղջիկ ջան, բալիկ ջան, հիշատակածդ հսկայական կորպորացիաներում լուրջ մարդիկ են աշխատում, ովքեր սեփական հեղինակությունն ու բարի համբավը բարձր են գնահատում: Իսկ ովքե՞ր են հայրիկիդ շրջապատում` հիմնականում այնպիսի մարդկային խոտաններ, ում ոչ միայն անձնական տվյալների մեծ զանգված, այլեւ մի հավաբուն վստահել չի կարելի...

ԶԱՐՄԱՆՔ

Խորհրդարանում ելույթի հիսթերիկ տոնայնությամբ աչքի ընկավ ԵԽԽՎ-ում կոճակների տեղը շփոթող քայլո ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ. «Պարետատունն առաջարկում է մեզ, իրենց հնարավորություն տալ ներդնել մի մեխանիզմ, որը կարող է նպաստել նրան, որ փրկվեն մարդկային կյանքեր: Ընդդիմությունը շատ ցածր մանիպուլյացիաներով ստեղծում է տպավորություն, որ նախագիծը գաղտնալսման մասին է, ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, սիրելի ժողովուրդ, նախագիծը գաղտնալսումներ չի ենթադրում»: Այստեղ հատուկ Ռուբինյանի համար մի փոքրիկ գաղտնիք բացահայտեմ, որին նա զարմանալիորեն անհաղորդ է: Հայ մարդկանց բացարձակ մեծամասնությունը թքած ունի` իր հեռախոսը կգաղտնալսեն, թե` ոչ, սակայն հայ մարդու համար անընդունելի է, որպեսզի ձեր` չհայերով եւ չմարդերով գերծանրաբեռնված պիղծ թիմին հանկարծ հասանելի լինի իր, թեկուզեւ ամենաանմեղ հեռախոսազրույցը իր ընտանիքի հետ

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, երկու ահը մի մահ է: Իսկ ի՞նչ իրենից կներկայացնի 40 ահը... Եվ ահա բժիշկ-թերապեւտ, «ՆովաՄեդիկա» դեղագործական ընկերության տնօրեն ԶԱԽԱՐ ԼԵՅԿԻՆԸ RT-ին տված հարցազրույցում բացահայտել է կորոնավիրուսային վարակի հազվագյուտ հատկանիշը: Մասնագետի խոսքերով` այն ժամանակ, երբ Չինաստանի գիտնականները փոխանցեցին վիրուսի մի քանի տասնյակ շտամերը, դրանց մեջ արդեն 149 մուտացիա էր եղել: Նա նաեւ նշել է, որ վայրի կենդանիների մեջ շրջանառվում է կորոնավիրուսի մի քանի հարյուր շտամ, իսկ մարդկանց մեջ` 40-ից ոչ ավելիՄնում է հիշել մոլլա Նասրեդինի զարմանալի պատմությունը, որ Բաղդադից ուխտագնացության մեկնելիս հանդիպում է ժանտախտին ու հարցնում, թե ուր ես գնում: Ժանտախտն էլ պատասխանում է, թե գնում է Բաղդադ 5000 հոգու կյանք խլելու: Հետդարձի ճամփին Նասրեդինը կրկին հանդիպելով ժանտախտին, նրան կշտամբում է, թե ոչ թե 5000, այլ 55000 կյանք ես խլել, ինչին ժանտախտն առարկում է` ես ուղիղ 5000 եմ տարել, մնացածը վախից են մեռել:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА