o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անդրանիկ Քոչարյանը «սպառնում է» հրապարակել Խաչատուրովին ուղղված հարցերը

01.04.2020 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Անդրանիկ Քոչարյանը «սպառնում է» հրապարակել Խաչատուրովին ուղղված հարցերը

ՀՀ պաշտպանության նախարարության նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը մերժել էր հրավերը` ներկայանալ ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստին: Սակայն հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նշել էր, որ իրենք դեռ սպասում են Յու. Խաչատուրովին: Այդուհանդերձ, սպասումները չարդարացվեցին, նիստն էլ երեկ չկայացավ: Թե ի՞նչ է անելու սրանից հետո հանձնաժողովը, կրկին հետաքրքրվեցինք Ա. Քոչարյանից:

Իշխանափոխությունը մոտ է, շատ մոտ. Վահան Բաբայան

Ամեն դեպքում, հանձնաժողովի դուռը դեռ բաց է, եւ ակնկալում եմ, որ գեներալ Խաչատուրովը կգիտակցի, որ ինքն, այնուամենայնիվ, այդ ժամանակ համար մեկ զինվորական պաշտոնյայի պարտականություններն է իրականացրել: Եվ եթե կան հարցեր, դրանք պետք է ստանան պատասխան: Այս պահի դրությամբ` 50-ից ավել են այն հարցերը, որոնք պետք է տրվեն իրեն: Իսկ սա նշանակում է, որ այդքանով մենք նկատել ենք առնվազն թերություններ, ես մեղմ եմ ասում` թերություններ, շատ մեղմ...

​​​​​​​«Հեղափոխությանն» էլ առանձնապես տարբերակ չի մնացել, քան «գիժ խաղացնելը». Գարեգին Պետրոսյան

Եթե նա հրաժարվում է գալ ու պատասխանել հանձնաժողովի հարցերին, ի՞նչ եք անելու, չէ՞ որ «բերման ենթարկելու» իրավասություն չունեք:

Այո, ԱԺ կանոնակարգ-օրենքը այդ մասին չի ասում, չնայած` նմանատիպ հանձնաժողովների փորձը Միացյալ Նահանգներում ցույց է տալիս, որ չներկայանալը  քրեորեն հետապնդելի արարք է: Կարծում եմ` այս առումով նաեւ ապագայում ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունների խնդիր կարող է լինել:

​​​​​​​Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին

Ո՞րն է լինելու հանձնաժողովի հաջորդ քայլը:

Կտեսնենք, անպայման կտեսնենք` եթե խելքները չհավաքեն գլուխները եւ չներկայանան, ընդհուպ այդ հարցերի հրապարակում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА