o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԻՐՈՔ ԿՓՈԽԻ ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՔԸ` ԲԱՅՑ ՈՉ ՆԱԽՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՎԱԾ ՏԵՍՔՈՎ

01.04.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԻՐՈՔ ԿՓՈԽԻ ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՔԸ` ԲԱՅՑ ՈՉ ՆԱԽՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՎԱԾ ՏԵՍՔՈՎ

Հայտարարությունը, որով նախօրեին հանդես եկավ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), մնաց հանրային հետաքրքրության երկրորդ պլանում: Բայց իզուր, քանի որ այն շատ ավելի լավ է բացատրում ներկայիս կորոնավիրուսային աղմուկի արհեստական բնույթը, քան աշխարհով մեկ շրջանառվող բազում այլ սենսացիոն լուրերը:

ՔԱՆԻ ՈՐ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՉԿԱ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ, «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱԶԻՎ ԹԵ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԻ

 

ԱՀԿ-Ն ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԱԿԱՍԵՑ

Այսպես, ըստ ԱՀԿ-ի, կորոնավիրուսը չի փոխանցվում օդով, այն փոխանցվում է միայն, այսպես կոչված, կաթիլային ճանապարհով: Ավելի կոնկրետ, վարակումը տեղի է ունենում մարդու օրգանիզմ փոքր կաթիլների թափանցման ճանապարհով, որոնք արտադրվում են հիվանդ մարդու փռշտոցի կամ հազի հետեւանքով: Վարակումը տեղի է ունենում, երբ «վարակակիրը» եւ «զոհը» գտնվում են իրարից առնվազն 1 մետր հեռավորության վրա: Ըստ ԱՀԿ-ի մասնագետների, կաթիլները, որոնք պարունակում է կորոնավիրուսը, շատ ծանր են եւ երկար չեն մնում օդում եւ մակերեսների վրա: Այդ պատճառով, եթե անցնեք այն վայրով, որտեղով անցել է հիվանդ մարդը, վարակվելու շանսը գրեթե զրոյական էԻնչ է սա նշանակում: Ամեն մի բժիշկ էլ կհաստատի, որ առնվազն վարակի տարածման առումով կաթիլային տարածում ունեցող կորոնավիրուսը նկատելիորեն զիջում է օդակաթիլային տարածում ունեցող այլ վիրուսներին, օրինակ, տարաբնույթ գրիպներին, որով տարիներ առաջ սիրում էին սարսափահար անել աշխարհին: Բայց այստեղ մեկ շատ հետաքրքիր հարց է առաջ գալիս. իսկ եթե կորոնավիրուսն ավելի դժվար է տարածվում, այդ ինչո՞ւ նույն ԱՀԿ-ն որոշեց համաշխարհային պանդեմիա հայտարարել, եթե նույնը չէր անում էապես ավելի վտանգավոր այն մյուս գրիպների դեպքում: Ու չմոռանանք. ի վերջո, հենց ԱՀԿ-ի այդ պանդեմիան էր, որ աշխարհով մեկ մարդկանց սարսափահար արեց, որի արդյունքը դարձավ  աշխարհով մեկ սահմանների փակվելն ու համաշխարհային տնտեսության գնալով խորացող գերճգնաժամային վիճակը: Չնայած, ԱՀԿ-ի այդ քայլի հետ կապված ի սկզբանե էլ բացատրություններ կային: Օրինակ, որ խորքային առումով հանդիսանալով ուլտրալիբերալ համակարգի կամակատար կառույց, ԱՀԿ-ն իր այդ խուճապային հայտարարություններով մի կողմից ու մյուս կողմից՝ նույն ուլտրալիբերալիզմի վերահսկողության տակ գտնվող մեդիառեսուրսը թեժացնելով այդ խուճապային տրամադրությունները, առաջ են տանում մի մեծ խաղ, որի նպատակներից մեկը կարող է լինել աշխարհի մասշտաբով չտեսնված նման «աֆյորան»: Այսպես, համաշխարհային խուճապի հետեւանքներից մեկը դարձավ այն, որ համաշխարհային տնտեսության` հատկապես արտադրող սեկտորի բազում ճյուղեր (թերեւս բացառությամբ սննդի արտադրության, դեղագործության եւ մեկ-երկու այլ ուղղությունների) հայտնվեցին 2008թ. ճգնաժամից էլ ավելի վատ վիճակում: Աշխատողները տանը նստած` կորոնավիրուսից են «պաշտպանվում», արտադրանքն էլ գնող չկա, քանի որ խանութները փակ են: Արտադրող ձեռնարկություններն էլ, բնականաբար, հրաժարվում են հումքի, էներգետիկ ռեսուրսների ձեռքբերումից՝ պարապուրդի մատնելով այս ճյուղերը եւս: Եվ այս ամենից էլ առաջ, ավելի ճիշտ՝ ենթադրելով նման հեռանկարը, այդ սպասելիքներին արագորեն արձագանքեցին ֆոնդային բորսաները, որտեղ  սկսվեց գրեթե ողջ արտադրական սեկտորի, ձեռնարկությունների արժեթղթերի գերանկումներ: Ընդ որում, խոսքը համաշխարհային մասշտաբի մասին է:

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 375 հազարը

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ «ՄԵԾ ԹԱԼԱՆԻ» ՓՈՐՁԸ

Ո՞վ էր պատրաստվում, ավելի ճիշտ՝ հնարավորություն ուներ դրանից օգտվել: Առաջին հերթին բանկային համակարգը, որը նույնպես մեծ մասամբ նույն ուլտրալիբերալիզմի վերահսկողության տակ է: Եվ, ամենակարեւորը, փող ու առաջին հերթին՝ դոլար տպողները, այսինքն՝ ամերիկյան Ֆեդերալ ռեզերվային համակարգը, որտեղ նույնպես գերիշխում է նույն ուլտրալիբերալ «մաֆիան»: Եվ իհարկե, այս հարվածը չէր կարող բաժին չհասնել նաեւ Թրամփին: Բուն կորոնավիրուսի տարածումը, ինչպես արձանագրվում է այս օրերին, խոշոր հարված Թրամփի վարկանիշին չի հասցրել: Բայց եթե նա կորցնի տնտեսության նկատմամբ վերահսկողությունը, հազիվ թե սպասվող ընտրություններում հաղթելու որեւէ շանս ունենա: Մինչդեռ ֆոնդային շուկաներում նման գերանկումներն ու ուլտրալիբերալ կապիտալի կողմից գերէժանացած գներով բոլոր հիմնական ձեռնարկությունների արժեթղթերի ձեռքբերման դեպքում տնտեսական վերահսկողության մասին Թրամփը պետք է պարզապես մոռանարԸնդ որում, ամերիկյան ֆոնդային շուկաներում այդ «մեծ պայթյունը» սկսվեց մոտավորապես փետրվարի 20-ից, երբ ԱՄՆ-ում քիչ-քիչ սկսեց ծավալվել կորոնավիրուսը: Եվ պատճառն ակնհայտորեն ոչ թե բուն վարակն էր, այլ այն հսկայական աղմուկը, որը դրա շուրջ բարձրացրին ուլտրալիբերալները: Արդյունքում, մեկ ամսում արդյունաբերական հատվածի հիմնական ինդեքսը՝ Dow Jones-ը ունեցավ ավելի քան 30 տոկոսանոց գնանկում: Ու հաշվի առնելով, որ սննդի արտադրության, դեղագործության ձեռնարկությունների մոտ որոշակի աճ կար, ապա դա նշանակում է, որ մյուս ոլորտների ձեռնարկությունների արժեթղթերի անկումը 40 եւ ավել տոկոսի կարգի էր: Եվ այստեղ մեկ հետաքրքիր դրվագ. նավթի համաշխարհային գնանկումն այդ օրերին ամերիկյան արդյունաբերությանը փրկեց խուճապային անկումներից. կա ստանդարտ՝ նավթի գների անկումը մեխանիկորեն բարձրացնում է արդյունաբերական ձեռնարկությունների արժեքը: Այսինքն, եթե Մոսկվան չսկսեր նավթային հայտնի դիմակայությունը, դժվար է ասել, թե ամերիկյան Dow Jones-ի ու Թրամփի հետ ինչ տեղի կունենար: Ու դա պատահակա՞ն էր...

«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԼԻՔԸ ՀԱՍԱՎ ԱՄՆ

ԱՄՆ-ին օգնեց նաեւ Չինաստանը. Պեկինից այդ նույն օրերին եկած հայտարարությունները, որ չինական արդյունաբերությունը մտել է լիակատար վերականգնման փուլ, հավելյալ խթան էր ամերիկյան արտադրության համար, որ իրենց մոտ էլ անկումը հավերժ չէ: Իսկ այդ տրամադրությունները որոշակիորեն նպաստեցին, որ շատերը խուսափեին արդյունաբերական արժեթղթերը վաճառելուց եւ նույնիսկ՝ գնեին՝ հուսալով, որ վաղը-մյուս օրը կթանկանանԱյդ գործոնները ժամանակ տվեցին Թրամփին՝ պատրաստել արդյունաբերության փրկության հայտնի երկու տրիլիոն դոլարանոց ծրագիրը, որը ներկայացնելու հաջորդ օրն իսկ սկսվեց արդյունաբերական ինդեքսի արժեքի կտրուկ շրջադարձ՝ 3 օրում մոտ 25 տոկոսով: Դրանից հետո, թեեւ ԱՄՆ-ն հասցրեց դառնալ համաշխարհային կորոնավիրուսային առաջատարը, սակայն արդյունաբերական հարթակում արժեթղթային կայուն վիճակ է, ու գերանկումների հեռանկար այս պահի դրությամբ տեսանելի չէՈւ այս իրավիճակում, երբ ԱՀԿ-ն սկսում է կորոնավիրուսին անհամեմատ ավելի անվտանգ երանգներ տալ, դա արդեն հուշում է, որ խաղի ներկայիս ընթացքն ուլտրալիբերալները սկսել են համարել իրենց ոչ ձեռնտու:

Իտալացի բժիշկը հայտարարել է, որ կորոնավիրուսը կորցնում է ակտիվությունը. Reuters

 

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Այսպիսով կարող ենք ֆիքսել հետեւյալը: Կորոնավիրուսի ծագումնաբանությունը մեկ անգամ չէ, որ տարբեր հեղինակավոր աղբյուրներ կապել են ուլտրալիբերալ համակարգի հայտնի կենսաբանական լաբորատորիաների հետ: Կորոնավիրուսը միաժամանակ կարող էր այդ համակարգին հնարավորություն տալ՝ սեփական հաստոցներով տպագրվող դոլարներով ու չնչին գներով տեր դառնալ գործնականում ողջ համաշխարհային տնտեսությանը ու որպես վրադիր՝ այդքան անմատչելի դարձած ԱՄՆ նախագահի աթոռին...

«Բելառուսին նախանձում են, քանի որ կորոնավիրուսի հարցում մենք այլ ուղով գնացինք». Լուկաշենկո

Բայց արդյոք պատահականությո՞ւն էր, որ Թրամփը, թեեւ այդքան անտեսանելի մեխանիզմներով, սակայն ճիշտ պահին Մոսկվայից եւ ԱՄՆ-ից այնպիսի օժանդակություն ստացավ, որ կարողացավ դիմակայել ամերիկյան տնտեսությունը ձեռքից բաց թողնելու այդքան ռեալ իրավիճակում. ով իմանա: Բայց նաեւ նկատենք, որ նախօրեին Թրամփը բավականին հետաքրքիր հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ, որին էլ հաջորդեց բավականին տարօրինակ հայտարարություն. «Նրանք (ԽՍՀՄ-ն- հեղ.) մեր գործընկերներն էին Երկրորդ համաշխարհային պատերազմում: Գերմանիան մեր թշնամին էր: Իսկ հիմա Գերմանիան նման «հրաշալի երկիր» է... »: Թե ինչու Թրամփը հանկարծ հիշեց Երկրորդ աշխարհամարտում Մոսկվայի հետ դաշինքի մասին, կարելի է ինչ-ինչ ենթադրություններ հայտնել: Առավել եւս, որ որքան էլ տարօրինակ թվա, ՌԴ-ից ԱՄՆ օգնություն ուղարկվեց, որի հետ կապված եւս Թրամփը ոգեւորված հայտարարեց. «Ռուսաստանը մեզ շատ-շատ մեծ ինքնաթիռ է ուղարկել բժշկական սարքավորումներով, եւ դա հրաշալի է... Չինաստանը մեզ որոշ նյութեր է ուղարկել»:

Ռուս սենատորները կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնեն մայիսի 31-ին

Մի խոսքով, որ կորոնավիրուսը բավականին «տարօրինակ» հարաբերություններ է սկսել ձեւավորել Մոսկվա-Վաշինգտոն-Պեկին եռանկյան ներսում, կարծես թե ակնհայտ է: Նկատելի է նաեւ, որ նույն կորոնավիրուսի պատճառով բավականին ծանր իրավիճակ է ստեղծվել նաեւ ուլտրալիբերալ հակումներով Եվրամիության ներսում. այդ ողջ համակարգը ցնցումների մեջ է, իսկ Մերկելն այս ծանր օրերին իր համար հանգիստ կարանտին է անցկացնում, թեեւ նրա վարակված լինելու մասին այդպես էլ տվյալներ ի հայտ չեն գալիսԱյս ամենի արդյունքում, իհարկե, շատ ավելի ռեալ տեսք են ստանում այն խոսակցությունները, թե՝ կորոնավիրուսը կփոխի աշխարհի քաղաքական դեմքը: Բայց նաեւ նկատենք՝ ոչ թե վիրուսը, այլ դրա շուրջ կառուցված մեծ խաղը: Ընդ որում, կարծես թե փոփոխություններն ամենեւին էլ այդ խաղը նախագծողների նախատեսածի պես չեն լինելու:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը․ Worldometers

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА