o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երբ ծնվեց` չհավատացին, կարծեցին ապրիլմեկյան կատակ է». Այսօր Խորեն Աբրահամյանը կդառնար 90-տարեկան

01.04.2020 15:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Երբ ծնվեց` չհավատացին, կարծեցին ապրիլմեկյան կատակ է». Այսօր Խորեն Աբրահամյանը կդառնար 90-տարեկան

Այսօր մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ կդառնար 90 տարեկան: 1930 թվականից սկսած ապրիլի 1-ը` Ծիծաղի ու հումորի օրը, Աբրահամյանների ընտանիքում կրկնակի տոնի է վերածվել:

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և մարզերում

Տարիներ առաջ «Իրավունքի» հետ զրույցում Խորեն Աբրահամյանի քրոջ` երջանկահիշատակ ՋԵՄՄԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հուշերում` եղբայրը  հետաքրքրասեր երեխա է եղել, բակում խաղալուց զատ, սիրել է նաեւ ֆիլմեր դիտել: Որպեսզի բակի երեխաներին էլ հասանելի լիներ ֆիլմի դիտումը, ընկերոջ հետ փոքրիկ տնակ են կառուցել, ֆիլմեր հայթայթել եւ ցուցադրություններ կազմակերպել: Եղբոր` Խ. Աբրահամյանի ծնվելիս` նա երեքուկես տարեկան է եղել, բայց հիշում էր. «Առավոտյան, երբ Խորիկը ծնվեց, ես կողքի սենյակից լսեցի, որ ինչ-որ մեկը գոռաց` տղա է: Երբ հորեղբայրս բոլորին տեղյակ է պահել այդ մասին, չեն հավատացել, կարծել են, թե ապրիլմեկյան կատակ է անում...»: Ըստ նրա, հումորի օրը ծնվելն արդեն խորհրդանշական է եղել եղբոր համար. «Քանի որ Խորիկը, իրոք, անսահման հումոր ուներ, նա հումոր անելիս չէր ծիծաղում, բայց նրա հումորն այնքան շատ էր, որ դիմացինը ծիծաղից ուշաթափ էր լինում: Ժորա անունով մի տգեղ մարդ կար, որին Խորիկն ասում էր` չափից շատ գեղեցիկ Ժորա: Երբ կոկորդի թեթեւ վիրահատության ժամանակ բժիշկը նրան քնաբեր ներարկեց, քիչ անց բժշկին ասաց. «Էդ, սրսկեցիք, որ թմրե՞մ, բայց քանի գնում, աշխուժանում եմ... Մի անգամ «Մոսկվա» կինոթատրոնում նրա մոտ գումար չի լինում, ընկերներից մեկին ասում է` ինձ պարտքով փող տուր, ես բոլորիդ կինո հրավիրեմ... Իհարկե, հետո վերադարձնում է գումարը, բայց միշտ ուզում էր ինքը լավություն արած լիներ, այդ աչքերով մարդը չէր կարող չար լիներ»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Խորեն Աբրահամյանի 90-ամյակին նվիրված հոդվածը կարդացե՛ք այսօրվա տպագիր  «Իրավունքում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА