o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարները կրկին խուսափում են որոշ պարզաբանումներ տալ

01.04.2020 13:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
 ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարները կրկին խուսափում են որոշ պարզաբանումներ տալ

Այսօր` ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նաիրա Մարգարյանի և Արման Խոջոյանի մամուլի ասուլիսը:Iravunk.com-ը փոխնախարարներին ուղղեց հետևյալ հարցերը.
1.Եթե ընկերությունը ստեղծվել է սույն թվականի փետրվարին եւ մինչ այսօր չի կրճատել իր աշխատավարձային ֆոնդը, ապա նա կստանա՞ դրամաշնորհ թե՞ ոչ:
2.Ո՞վ պետք է փոխհատուցի այն աշխատակիցների տրանստպորտային ծախսերն, ովքեր աշխատում են:
3. Մինչ օրս քանի՞ անձ, կամ հիմնարկ ձեռնարկություն է օգտվել ձեր ութ աջակցության փաթեթներից:ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլուլի խոսնակը երրորդ հարցի մասով,նախ նշեց,որ փաթեթը նոր է և նոր են ընդունվում հայտերը,ապա Արման Խոջոյանը հավելեց,որ այն ինչ վերաբերում է գյուղոլորտին,ապա նախարարությունն արդեն ունի հաստատված լիզինգներ,որոնք արդեն բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից հաստատվել են:

Աղջիկներ եւ տղաներ, միացեք հանրային պահանջին՝ Նիկոլ Փաշինյանից անձամբ հստակ պարզաբանումներ ստանալու նպատակով. Արմեն Աշոտյան

Առաջի հարցին անդրադրձավ Նաիրա Մարգարյանը, նշելով, որ կարգը սահմանում է, որ տնտեսվարողը պետք է հունվարից 1-ից, մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում անընդհատ ունենա 2-ից 50 վարձու աշխատակից, հետևաբար այս դեպքը ևս ներառվելու է վերոնշյալ կարգավորման մեջ:

Սակայն նշենք, որ մեր երկրորդ հարցը, կապված տրանսպորտի և աշխատանքի հաճախող քաղաքացիների հետ, մնաց անպատասխան:

Հ.Գ Այստեղից մենք կարող ենք ենթադրել, որ էկոնոմոկայի նախարարությունն իրեն ոչ ձեռնտու հարցերն անտեսում է, և սա առաջին դեպքը չէ:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА