o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎՈՒՄ Է... ՓԱՇԻՆՅԱՆԸ

31.03.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎՈՒՄ Է... ՓԱՇԻՆՅԱՆԸ

Նախօրեին կայացած Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի հետ կապված ենթադրել, որ բոլորն էլ հենց այն տեսակետն էին հայտնում, որն անպայման կիրականացնեն նախագահ դառնալու դեպքում, միամտություն կլիներ: Սակայն նման բանավեճերում, որպես կանոն, թեկնածուները հնչեցնում են այնպիսի տեսակետ, որը հոգեհարազատ է ընտրողների գերակշիռ մասի ցանկություններին:

Պատերազմը կարող է վերսկսվել ամեն վայրկյան. Գրիգորի Այվազյան

 

ՍՈՐՈՍԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՁԱԽՈՂՎԵՑԻ՞Ն

Հասկանալի է, ներկայացված տրամաբանությունն առավել քան գործում է` արցախյան բանավեճում թեկնածուներին տրված թերեւս ամենասպասված հարցի հետ կապված: Խոսքը արցախյան հակամարտության կարգավորման մասին թեկնածուների տեսլականի մասին է, որը, իհարկե, Արցախի բնակչության հուզող թիվ 1 թեման է: Եվ ահա, բանավեճին ներկայացած բոլոր թեկնածուների մոտ էլ, այս կամ այն երանգավորմամբ, այս մոտեցումն է՝ «Ոչ մի մետր հող չի զիջվելու», «Մենք չենք կարող եւ չենք վերադառնալու անցյալին», «Հայաստանի հետ վերամիավորում»: Կրկնենք, չկա երաշխիք, որ բոլոր թեկնածուներն էլ անկեղծ էին: Սակայն ոչ պակաս կարեւոր մեկ հանգամանք եւս հաշվի առնենք. բոլոր թեկնածուներն էլ, նման պատասխան տալով, փաստացի ցույց տվեցին, որ վստահ են, որ նման դիրքորոշում ունի արցախյան ընտրողների, այսինքն՝ ազգաբնակչության առյուծի բաժինը: Այսինքն, եթե թեկնածուներից մեկը, այնուամենայնիվ, կեղծել է իր տեսակետը, եւ հանկարծ ընտրվի, թերեւս նաեւ գիտակցում է, որ արցախյան հակամարտության հետ կապված իր անձնական (կամ պատվիրված) տեսակետն առաջ տանելու դեպքում սուր հակասության մեջ է մտնելու Արցախի բնակչության հավաքական տեսակետի, ասենք նաեւ դրանից գրեթե չտարբերվող ՀՀ-ի բնակչության եւ սփյուռքի դիրքորոշման հետՈւզում ենք ասել, որ բանավեճի ներկա թեկնածուներից որ մեկն էլ որ ընտրվի, իր նման հայտարարությամբ արդեն իսկ հակասության մեջ է մտնում նաեւ Մինսկի խմբի հայտնի կարգավորման ծրագրի հետ: Իհարկե, այս պահին բանակցային գործընթացը երկրոդ պլան է մղված: Սակայն կորոնավիրուսային այս վիճակն էլ հավերժ չէ...

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 375 հազարը

Հետկորոնավիրուսային սպասելիքներին դեռ կվերադառնանք: Մինչ այդ չմոռանանք հիշեցնել, որ միակ թեկնածուն, ով բառացիորեն փախավ բանավեճից, բազում հրապարակային հայտարարությունների համաձայն, սորոսական դրածո Մայիլյանն էր: Ասենք, նրա բացակայությունը եւս հասկանալ կարելի էր: Մայիլյանի համար մահացու հարված էր տեղեկատվության ի հայտ գալը, որ նրան արգելված է մուտք գործել ՌԴ: Ճիշտ է, նա փոր­ձեց առաջ գնալ տի­պիկ սո­րո­սա­կան մե­թոդ­նե­րով` փոր­ձե­լով մարդ­կանց խա­բել, թե նման բան չկա: Բայց ահա «պա­տա­հա­բար» հրա­պա­րա­կա­յին հար­թա­կում ի հայտ եկավ նա­եւ ռու­սա­կան այդ ար­գել­քը հաս­տա­տող փաս­տա­թուղ­թը, որից հե­տո Մա­յի­լյա­նը կա­րող է հու­սալ մի­այն Ար­ցա­խում գտնվող հա­տու­կենտ սո­րո­սա­կան­նե­րի քվե­նե­րի վրա: Այս իրա­վի­ճա­կում հրա­պա­րա­կա­յին բա­նա­վե­ճի վայ­րում կանգ­նելն ու սպաս­վող կծու հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լը շատ ավե­լի մեծ խայ­տա­ռա­կու­թյուն կդառ­նար, քան «բա­նա­վե­ճից թռած» մի­ակ թեկ­նա­ծու «տիտ­ղո­սից» բխող խայ­տա­ռա­կու­թյունն էԻհար­կե, խնդի­րը Մա­յի­լյա­նի ան­ձը չէ: Շատ ավե­լի կա­րե­ւոր է, որ այս­պի­սով ձա­խող­ված է ընտ­րող­նե­րին «հե­ղա­փո­խա­կան բա­րիք­նե­րով» խա­բե­լու մի­ջո­ցով Ար­ցա­խը սկու­տե­ղի վրա Սո­րո­սին մա­տու­ցե­լու ծրա­գի­րը: Իհար­կե, դեռ կա­րող են անց­նել «Բ» պլա­նին՝ ամեն մի քվե­ար­կու­թյուն հայ­տա­րա­րեն անըն­դու­նե­լի, ձայ­նե­րը գլուխ­նե­րը գցեն, թե՝ Մա­յի­լյա­նը հաղ­թել է, ու փոր­ձեն ու­ժա­յին ու ահա­բեկ­չա­կան մե­թոդ­նե­րով նրան ապօ­րի­նա­բար նա­խա­գահ կար­գել: Սա­կայն այս տար­բե­րա­կի հա­վա­նա­կա­նու­թյու­նը եւս փոքր է: Ճիշտ է, ար­դեն Ար­ցա­խում որոշ ու­ժա­յին-ահա­բեկ­չա­կան ռե­սուրս­ներ կենտ­րո­նաց­ված են, սա­կայն ան­ցած եր­կու տա­րի­նե­րի փոր­ձը ցույց է տա­լիս, որ ժո­ղովր­դին զանգ­վա­ծա­բար խա­բե­ու­թյամբ փո­ղոց հա­նե­լու ու իշ­խա­նա­փո­խու­թյան հաս­նե­լու «գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյան» սխե­մա­ներն Ար­ցա­խում չեն աշ­խա­տում. մար­դիկ պար­զա­պես փո­ղոց չեն ել­նում: Քիչ հա­վա­նա­կան է նա­եւ տե­ղի եւ ներ­մուծ­ված սո­րո­սա­կան ու­ժե­րով ռազ­մա­կան հե­ղաշր­ջում իրա­կա­նաց­նե­լու տար­բե­րա­կը. հաղ­թա­կան պա­տե­րազ­մով ան­ցած Ար­ցա­խում հիմ­նա­կա­նում բա­նա­կից թռած­նե­րի փոք­րա­քա­նակ խմբակ­նե­րը հա­ջո­ղու­թյան շանս քիչ ու­նեն, եթե ան­գամ հույս­նե­րը դնեն Մա­յի­լյա­նի կող­քին գտնվող Սամ­վել Բա­բա­յա­նի վրա: Առա­վել եւս, որ նա էլ Մոսկ­վա­յից նա­խազ­գու­շա­ցում ստա­ցավ՝ ՌԴ մուտ­քի ար­գել­քի տես­քով, ու հի­մա շատ եր­կար պետք է մտա­ծի՝ նման խա­ղե­րի մեջ մտնե­լու հա­մար:

«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԼԻՔԸ ՀԱՍԱՎ ԱՄՆ

 

ԵՐԿ­ՐՈՐԴ ՓՈՒ­ԼԻ ԱՆՈ­ՐՈ­ՇՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ

Մի խոս­քով, ար­ցա­խյան խառ­նի­ճա­ղանջ նա­խընտ­րա­կան պատ­կե­րը կար­ծես թե մի փոքր պարզ­վեց, թե­եւ դրա­նով հան­դերձ էլ, դեռ անո­րո­շու­թյուն­նե­րի պա­կաս չկա: Այ­սինքն, նախ սպա­սե­լի է, որ սո­րո­սա­կան­նե­րի ընտ­րա­կան ծրագ­րե­րը կձա­խող­վեն: Հա­ջոր­դը, որ առա­ջին փու­լում հաղ­թող ի հայտ չի գա, եւ Վի­տա­լի Բա­լա­սա­նյանն ու Արա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը կհայտն­վեն երկ­րորդ փու­լում: Սա ամե­նա­հա­վա­նա­կան պատ­կերն է, որ կու­նե­նանք ապ­րի­լի 1-ին՝ ձայ­նե­րի հաշ­վար­կից հե­տո: Սա­կայն ի՞նչ իրո­ղու­թյուն­ներ կու­նե­նանք ապ­րի­լի 2-ին, դա ար­դեն մի շարք գոր­ծոն­նե­րից է կախ­ված: Առա­ջի­նը՝ կլի­նի՞ սո­րո­սա­կան­նե­րի հե­ղաշրջ­ման փորձ: Լավ, ասենք սրա հա­վա­նա­կա­նու­թյու­նը եւս փոքր գնա­հա­տենք: Բայց հար­ցը՝ կլի­նի՞ երկ­րորդ փուլ, դա ար­դեն կո­րո­նա­վի­րու­սը գի­տի: ՀՀ-ում, չնա­յած ար­տա­կարգ դրու­թյանն ու դրա խստաց­ված ռե­ժի­մին, գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րը ցույց տվե­ցին, որ գո­նե այս պա­հի դրու­թյամբ պար­զա­պես ան­զոր են կան­խել վի­րու­սի ծա­վա­լու­մը: Այ­սինքն, վի­րուսն Ար­ցա­խում ի հայտ գալն ար­դեն այ­սօր­վա-վաղ­վա հարց է, եւ թե­եւ մի կերպ «ձգե­ցին» ու հա­սան մար­տի 31-ին, ապա «կձգե՞ն» մին­չեւ երկ­րորդ փուլ, հա­վա­նա­կա­նու­թյունն ամեն օր փոք­րա­նում է: Այ­սինքն, սա այս պա­հին եղած հիմ­նա­կան անո­րո­շու­թյունն է. երկ­րորդ փու­լի անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում կո­րո­նա­վի­րու­սը թույլ կտա՞ անց­կաց­նել: Եթե ոչ, ապա ի՞նչ պատ­կեր կու­նե­նանք: Ար­ցա­խյան մի շարք փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ, հատ­կա­պես վեր­ջին ժա­մա­նակ­ներս, երբ ար­ցախ­ցի­նե­րի հա­մար սկսեց աչ­քի առաջ պարզ դառ­նալ սո­րո­սա­կա­նաց­վե­լու վտան­գը, ընտ­րող­նե­րը սկսե­ցին գնա­լով ակ­տի­վա­ցող տեմ­պե­րով նա­խա­պատ­վու­թյու­նը տալ իր հեր­թին բա­վա­կա­նին գրա­գետ քա­րո­զար­շավ անց­կաց­րած Բա­լա­սա­նյա­նին: Այս պա­հին ձայ­նե­րի ի՞նչ բաշխ­վա­ծու­թյուն կա, ցույց կտա մար­տի 31-ը: Բայց այն, որ Բա­լա­սա­նյանն աճի դի­նա­մի­կա­յի մեջ է, իսկ Հա­րու­թյու­նյա­նը՝ հիմ­նա­կա­նում կա­յուն, երկ­րորդ փու­լի եր­կա­րաձգ­ման պա­րա­գա­յում կաշ­խա­տի առա­ջի­նի օգ­տին: Ար­դյուն­քում, եթե մինչ քա­րոզ­չա­կան փու­լը, Հա­րու­թյու­նյա­նը ու­ներ «գրե­թե հաղ­թած» թեկ­նա­ծո­ւի հա­մա­րում, քա­րոզ­չա­կան փու­լում այդ տպա­վո­րու­թյու­նը որո­շա­կի­ո­րեն ձե­ւա­փոխ­վեց, ապա եր­կա­րաձգ­ված երկ­րորդ փու­լի պա­րա­գա­յում ամեն ինչ կտե­ղա­փոխ­վի խո­րը անո­րո­շու­թյան դաշտ:

Իտալացի բժիշկը հայտարարել է, որ կորոնավիրուսը կորցնում է ակտիվությունը. Reuters

 

ԻՆՉ Է ՍՏԱ­ՆՈՒՄ ՓԱ­ՇԻ­ՆՅԱ­ՆԸ

Բայց վե­րա­դառ­նանք ՄԽ-ին եւ ար­ցա­խյան բա­նակ­ցու­թյուն­նե­րին: Մինչ այս են­թադր­վում էր, որ Մա­յի­լյա­նը, ըստ էու­թյան, այն մի­ակ թեկ­նա­ծուն է, ով ընտր­վե­լու դեպ­քում պատ­րաստ կլի­ներ կի­սել Փա­շի­նյա­նի հետ կար­գա­վոր­ման պար­տա­վո­րու­թյու­նը, այ­գամ եթե այդ կար­գա­վո­րու­մը են­թադ­րեր տա­րածք­նե­րի հանձ­նում ու ազե­րի­նե­րի վե­րա­դարձ ար­ցա­խյան գո­տի: Քիչ չի խոս­վել նա­եւ, որ հենց նման սպա­սե­լիք­նե­րի ար­դյուն­քում է, որ Մա­յի­լյա­նը ստա­ցավ նա­եւ Նի­կո­լի «սրտի թեկ­նա­ծո­ւի» հա­մա­րում: Բայց ահա ներ­կա­յիս վի­ճա­կում, եթե իրոք ֆիքս­վի Բա­լա­սա­նյան-Հա­րու­թյու­նյան երկ­րորդ փուլ, կաս­կա­ծից դուրս է, որ հենց Հա­րու­թյու­նյանն էլ դառ­նա­լու է Փա­շի­նյա­նի «սրտի մի­ակ ու ան­փո­խա­րի­նե­լի» թեկ­նա­ծունԲայց մյուս կող­մից էլ` հաշ­վի առ­նենք, որ Հա­րու­թյու­նյա­նը եւս, բա­նա­վե­ճին մաս­նակ­ցող մյուս թեկ­նա­ծու­նե­րի օրի­նա­կով, կանգ­նեց «Ար­ցա­խը որե­ւէ զի­ջում անե­լու իրա­վունք չու­նի» տե­սա­կե­տի կող­մը, հեր­թա­կան ան­գամ ի ցույց դնե­լով, որ չի պատ­րաստ­վում դառ­նալ սո­րո­սա­կան կա­տա­րա­ծու: Ավե­լին, Հա­րու­թյու­նյա­նը իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի եր­կա­րա­մյա ներ­կա­յա­ցու­ցիչ է, բնա­կա­նա­բար շատ լավ է տի­րա­պե­տում այն տրա­մադ­րու­թյուն­նե­րին, որ կա բնակ­չու­թյան մոտ, ու երե­ւի նա­եւ շա­տե­րից լավ է հաս­կա­նում, որ «որոշ տա­րածք­նե­րի զի­ջում» տե­սա­կե­տին պաշ­տո­նա­պես կողմ կանգ­նելն ինչ հե­տե­ւանք­ներ կա­րող է ու­նե­նալ: Այ­սինքն, Հա­րու­թյու­նյա­նի ընտր­վե­լու դեպ­քում Փա­շի­նյա­նը կստա­նա մո­տա­վո­րա­պես այն­պի­սի նա­խա­գահ, ինչ­պի­սին Բա­կո Սա­հա­կյանն էր: Իսկ այդ դեպ­քում Փա­շի­նյան-Ար­ցախ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը եւս նույն մա­կար­դա­կի վրա կմնան, որը, ինչ­պես ցույց է տվել այս եր­կու տա­րի­նե­րի փոր­ձը, վար­չա­պե­տի հա­մար մի­ան­գա­մայն ան­ձեռն­տու էր. թե­կուզ այն պարզ պատ­ճա­ռով, որ Ստե­փա­նա­կերտն այդ­պես էլ չհա­մա­ձա­յեց Նի­կո­լի հետ պա­տաս­խա­նատ­վու­թյուն կի­սել: Իսկ ահա Բա­լա­սա­նյա­նի ընտր­վե­լու դեպ­քում էլ, Փա­շի­նյա­նը կստա­նա շատ ավե­լի կոշտ նա­խա­գահԻհար­կե, կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է աշ­խար­հում խոր­քա­յին փո­փո­խու­թյուն­ներ առաջ բե­րել, խո­սում են մին­չեւ իսկ Եվ­րա­մի­ու­թյան լու­ծար­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նից, ԱՄՆ-ի առա­ջա­տար դիր­քե­րի կորս­տից եւ այդ­պես շա­րու­նակ: Սա­կայն, այդ­քա­նով հան­դերձ, կո­րո­նա­վի­րու­սը հա­զիվ թե կա­րո­ղա­նա էա­պես փո­խել ար­ցա­խյան հա­մա­կար­տու­թյան բնույ­թը, դրա շուրջ բախ­վող շա­հե­րը եւ տար­բե­րի ու­ժե­րի հա­մար փո­խըն­դու­նե­լի դար­ձած կար­գա­վոր­ման այն գա­ղա­փա­րը, որը դրված է ՄԽ-ի հայտ­նի փաս­տաթղ­թի տակ: Ըն­դա­մե­նը եր­կու-երեք (մի­գու­ցե ավե­լի կար­ճ) ամս­վա խնդիր է, որ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը վե­րա­դառ­նա օրա­կարգ, եւ չբա­ցա­ռենք, որ ար­դեն շատ ավե­լի կոշ­տաց­ված երանգ­նե­րով: Մինչ­դեռ փաստն այն է, որ կո­րո­նա­վի­րու­սից հե­տո, ինչ­պես ցույց է տա­լիս այս օրե­րի պատ­կե­րը, Հա­յաս­տա­նը կա­րող է դուրս գալ նկա­տե­լի­ո­րեն ավե­լի թու­լա­ցած, այ­սինքն՝ ճնշում­նե­րի նկատ­մամբ դի­մադ­րո­ղա­կա­նու­թյան էա­կան անկ­մամբ: Վեր­ջա­պես չմո­ռա­նանք այն նոր հա­կա­սու­թյուն­նե­րի մա­սին, որոնք այս խա­ռը ժա­մա­նակ­նե­րում Նի­կո­լը հասց­րեց ու­նե­նալ Մոսկ­վա­յի հետ: Ու այս վի­ճա­կում, եթե նա­եւ ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րից ինչ-որ էա­կան շահ չու­նե­նա, ապա հե­տե­ւանք­նե­րը կար­ծես թե լի­ո­վին հաս­կա­նա­լի են:

«Բելառուսին նախանձում են, քանի որ կորոնավիրուսի հարցում մենք այլ ուղով գնացինք». Լուկաշենկո

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА