o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անաշխատունակ հղի կանանց կտրամադրվի 100 հազարի չափով միանվագ նպաստ

30.03.2020 18:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Անաշխատունակ հղի կանանց կտրամադրվի 100 հազարի չափով միանվագ նպաստ

Կառավարության արտահերթ նիստում այս պահին քննարկվում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառումը հաստատելու մասին հարցը:

Միջոցառումը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Վերջինս նշեց միջոցառման շահառու է հանդիսանում այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020-ի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և այլ աշխատանքի չի անցել. «Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով 100 հազար դրամի չափով»,-ասաց Զարուհի Բաթոյանը:

Հեղինակած օրենքի նախագիծը չընդունվեց, որով, առաջարկվում է սահմանել մեկուսացման նպաստ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց գործատուների հարցը նեղացնել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Արժի՞ այս պարագայում նեղացնել: Եթե հղի կանանց մասին է խոսքը, կարծում եմ չարժի: Չարժի նեղացնել, որովհետև սա այն դեպքն է, որ կապ չունի: Ամուսնու կարգազանցության պատճառով չեմ կարծում, թե պետք է կանանց որևէ սահմանափակման ենթարկել»,-նկատեց վարչապետը հավելելով, որ որոշել են սահամանափակում չդնել:

Այսինքն` եթե օգտվում են այլ ծրագրերից, դա խնդիր չէ: Վարչապետը հետաքրքրվեց արդյո՞ք այս կարգավորումը գործում է միայնակ հղիների պարագայում, թե ոչ, որին ի պատասխան Զարուհի Բաթոյանն ասաց. «Ոչ: Ուղղակի որոշմամբ ամրագրված է, որ եթե աշխատանք չունի և ում ամուսինն ազատվել է աշխատանքից: Հղի կանանց աշխատանքային օրենսգիրքը պաշտպանում է և այս դեպքում նրանց այնուամենայնիվ չեն կարող աշխատանքից ազատել»,-ասաց նախարարը:

Վարչապետն առաջարկեց ամեն դեպքում մինչև ստորագրման փուլը նայել կարգավորման անհրաժեշտություն կա, թե ոչ. «Օրինակ կարող է դեպք լինի, որ կնոջ ամուսինն այս ընթացքում վթարի է ենթարկվել ու մահացել է և միայնակ հղի կին է: Ճիշտ կլինի, որ այս կարգավորումը դնենք և օգնենք, մանավանդ համոզված եմ, որ նման դեպքերը շատ չեն լինի»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА