o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան

30.03.2020 14:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ կա ծանր վիճակում գտնվող 14 պացիենտ և մեկ պացիենտ, ում վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն վիճակը կարող է դառնալ ծանր։

Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակը բուժման երեք դժվար ամիսներից հետո վերադառնում է հայրենի Գյումրի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցեց մահացած երկու անձանց հարազատներին։

«Ուզում եմ ասել, որ երկուսն էլ ունեցել են շատ ծանր խրոնիկական հիվանդություններ, այս կարգի քաղաքացիների նկատմամբ առանձնահատուկ ուշաադրություն է պետք», - ասաց վարչապետը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ զեկուցեց, որ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։

Հիշեցնենք, որ հինգ զինծառայող արդեն վարակվել է կորոնավիրուսով, հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА