o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վիտալի Բալասանյան՝ մա՜րդ, անհա՜տ, հերո՜ս». Լուսինե Պողոսյան

30.03.2020 14:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Վիտալի Բալասանյան՝ մա՜րդ, անհա՜տ, հերո՜ս». Լուսինե Պողոսյան

Անդրադառնալով Արցախի նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածու Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին` երգչուհի ԼՈՒՍԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ գրել է. «Հենց ինքն էր, որ դեռ իննսունականներին առաջամարտիկն էր Արցախյան գոյամարտի, առաջամարտիկն էր նաև Ապրիլյան պատերազմի, այլ խոսքով՝ Բալասանյանն է, որ և՛ կերտել, և՛ պահպանել է պետականությունը՝ հայի համար կենսական մի աժեք։  Արցախն, այո՛, կայացած պետականություն է, մինչդեռ  նենգադավ թշնամին արթուն է, ազատագրված Արցախը՝ նրա թիրախում։ Հայաստան ֊ Արցախ հարաբերությունները ևս դժբախտաբար լավագույն օրերը չեն ապրում՝ դավադիր թավիշը սատար չէ ո՛չ արցախցու արդարացի պահանջին, ո՛չ Արցախի անվտանգությանը, ո՛չ Արցախի վառ գալիքի սրբազան գաղափարին. նման պայմաններում Արցախն առավել քան կարիքն ունի ազգային ֊ պետական ողնաշար ունեցող գործչի և ոչ օտարի շահի սպասարկու կամակատար գործիքի։ Պետականություն ու հաղթանակ կերտած Արցախի քաղաքացի՛, հենց քո քվեն է լինելու վճռորոշը վաղվա օրվադ, խոնարհումը՝ թափածդ արյան, առհավատչյան՝ վառ գալիքիդ»։

Մեր գլխավոր խնդիրը միշտ պետք է լինի բանակը. Արցախի նախագահ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА