o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաքել Մովսիսյանի որդու փաստաբանն այսօր իր որոշումը կներկայացնի դատախազություն

30.03.2020 13:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Առաքել Մովսիսյանի որդու փաստաբանն այսօր իր որոշումը կներկայացնի դատախազություն

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի կալանքը երկարաձգվել է եւս 2 ամսով: Այս մասին հայտնել է Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գեւորգյանը` նշելով, որ մարտի 26-ին նմնա որոշում է կայացրել Գորիսի ընդհանուր իրավասության դատարանը:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, դեռ ավելի վաղ ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։
Այսօր այս մասին Iravunk.com-ը զրուցեց նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ, որոշ հանգամանքներ պարզելու նպատակով :Iravunk.com-ը նախ հարց ուղղեց, թե արդյո՞ք կատարվող գործընթացներում չկա քաղաքական ենթատեքստ, ապա որքանո՞վ է այս ամենն օրենքի տառին համապատասխանում, սակայն Առաքել Մովսիսյանը նշեց, որ հեռախոսով չի ցանկանում նման զրույց ունենալ, ապա ավելացրեց, որ փաստաբանն այսօր իր որոշումը կներկայացնի քննչական կոմիտե և դատախազություն: Մովսիսյանը հավելեց, որ կգա ժամանաը և ամեն ինչ կիմանաք: 

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և մարզերում

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА