o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատմություն սիրո և վարակի. Դավիթ Սամվելյանը ներկայացրել է նոր՝ «Զգուշացեք, դռները չեն փակվում» վիպակը

30.03.2020 12:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պատմություն սիրո և վարակի. Դավիթ Սամվելյանը ներկայացրել է նոր՝ «Զգուշացեք, դռները չեն փակվում» վիպակը

Աշխարհում տիրող իրավիճակը ոգեշնչել է ժամանակակից գրող, պահանջված հեղինակ Դավիթ Սամվելյանին՝ գրելու նոր վիպակ: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել «Զգուշացեք, դռները չեն փակվում» ստեղծագործությունը, որը, գրողի բնորոշմամբ, պատմություն է՝ սիրո և վարակի ու սիրով վարակված լինելու մասին:

Ռաֆիկ Մաշադյանը և այլք հրաժարականներ են ներկայացրել

Վիպակն, ըստ էության, իր մեջ բազում խորհրդաշական տարրեր է պարունակում: Նախ, բաղկացած է 19 գլխից, ինչը վիրուսի անվանման՝ COVID-19-ի հետ է կապված: Գլուխներից միայն վերջինը չունի վերնագիր է, բայց բոլոր հարցերի պատասխաններն ընթերցողը կգտնի հենց այդ գլխում:

«Նման ստեղծագործություն գրելու գաղափարն ավելի շուտ էր ծնվել, մինչև դեպքերը կհասնեին Հայաստան: Սկզբում պատմվածք գրելու գաղափար ի հայտ եկավ, հետո այն վերածվեց վիպակի: Գրքի հերոսները հայ և իտալացի երիտասարդներ են, դեպքերը ծավալվում են երեք պետություններում՝ Հայաստան, Չինաստան, Իտալիա: Վիպակում կնկատեք երկու հիմնական գիծ՝ սերը, անձնական հարաբերությունները և համաճարակը, և երբեմն զուգահեռները խաչվում են»,-ասում է Դավիթ Սամվելյանը:

Գրողի խոսքով՝ ընդհանուր առմամբ սահմանափակ տպաքանակով լույս տեսած «Զգուշացեք, դռները չեն փակվում» գրքի աշխատանքները տևել են երկու ամիս:

Վիպակում հեղինակը ներկայացրել է տարբեր ազգերի ազգային առանձնահատկությունները, ժամանակակից աշխարհի իրավիճակը, դրական ու բացասական կողմերը: Ընթերցողը կգտնի իտալական, հայկական, չինական միջավայրերի նկարագրություններ:

«Վիպակի ամբողջ ընթացքում հանգուցալուծման բանալիներն առկա են, ընթերցողը պետք է պարզապես ուշադիր լինի՝ վերջաբանը գուշակելու համար: Գիրքը վերջանում է պորտուգալացի գրող Ժոզե Սարամագոյից մեջբերումով: Այն հասկանալու համար ընթերցողը կա՛մ պետք է պորտուգալերեն իմանա, կա՛մ թարգմանի նախադասությունը»,-ասում է Դավիթ Սամվելյանը:

Հավելենք, որ Դավիթ Սամվելյանը հինգ գրքերի հեղինակ է՝ ‹‹հակաՔԱՂԱՔական››, ‹‹Ռոդենի ձմեռը››, ‹‹Լուսե Երազ››, ‹‹Նա և նրա››, ‹‹Արտագաղթած կարոտ››: Նրա գրքերը մեծ պահանջարկ և ժողովրդկանություն են վայելում: Սամվելյանը պարբերաբար հայտնվում է ժամանակակից հայ ամենավաճառվող գրողների ցանկերում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА