o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից. CNN

30.03.2020 10:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից. CNN

Իսպանացի հայտնի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, որն ավելի վաղ տեղեկացրել էր նոր տեսակի կորոնավիրուսով ախտահարվելու մասին, մարտի 29-ին դուրս է գրվել Մեքսիկայի հիվանդանոցներից մեկից: Այս մասին տեղեկացնում է CNN-ի իսպանալեզու կայքը` հղում անելով մեքսիկական Գերերո նահանգի առողջապահության նախարարության իր աղբյուրին:

Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 3

Դոմինգոն մարտի 22-ին տեղեկացրել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Ավելի ուշ լրատվամիջոցները, հղում անելով երգչի ներկայացուցչին, տեղեկացրել էին, որ հիվանդության առաջացրած բարդությունների պատճառով 79-ամյա Դոմինգոն տեղափոխվել է Գերերո նահանգի խոշորագույն քաղաքի` Ակապուլկոյի մասնավոր հիվանդանոցներից մեկը:

Նշվում է, որ իսպանացի երգիչն այժմ գտնվում է Ակապուլկոյի իր կեցավայրում: Նրա վիճակը գնահատվում է կայուն:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի-ի, որից 33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА