o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարո՞ղ է արդյոք հոտառության կորուստը համարվել կորոնավիրուսի ախտանշան

29.03.2020 20:55 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կարո՞ղ է արդյոք հոտառության կորուստը համարվել կորոնավիրուսի ախտանշան

Կարո՞ղ է արդյոք հոտառության կորուստը համարվել կորոնավիրուսի ախտանշան։ Բազմաթիվ մարդիկ, որոնք բախվել են COVID-19-ի հետ, նկարագրել են այլ ախտանշանների հետ մեկտեղ նաեւ հոտառության կորուստը։ Սակայն այդ հարցին դեռեւս միանշանակ պատասխան չկա։

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ԱՇՆԱՆԸ

Բժիշկներն անվանում են հոտառության կորուստը անոսմիա։ Դա կարող է լինել բնածին, ինչպես նաեւ առաջանալ տրավմայի, նյարդաբանական վիճակի, նաեւ վիրուսային վարակի դեպքում։ COVID-19-ը հենց վիրուսային վարակ է։

Կանադայից կլինիկական նյարդաբան Փոլ Մասիավսկին պնդում է, որ կորոնավիրուսային վարակի դեպքում ասոմնիան, ամենայն հավանականությամբ, չի առաջանում քթի խցանման կամ գլխուղեղի ինչ-որ լուրջ վնասվածքի հետեւանքով։

Մասնագետի խոսքով՝ շնչառական վիրուսները (որոնց շարքին է պատկանում նաեւ նոր կորոնավիրուսը) կարող են վնասել քթում հոտառության ռեցեպտորները, որոնք անհրաժեշտ են տարբեր հոտեր զգալու համար։ Բացի այդ, այդպիսի վիրուսները կարող են հանգեցնել հոտառական նյարդի այտուցին, որը գտնվում է քթի խոռոչի լորձաթաղանթում։ Մասնագետի խոսքով՝ նյարդային ֆունկցիաների խանգարումը սովորաբար չի առաջացնում ցավի զգացում հիվանդների մոտ, եւ նրանք չեն զգում խթի ուժեղ խցանում այդ ժանամակ։

Վիրուսային վարակների դեպքում անոսմիան կարող է զգալի չափով կրճատել հոտառությունը եւ անգամ առաջացնել դրա լրիվ կորուստ, դեռ ավելին, խնդիրը կարող է բավականին երկար տեւել, եւ առողջացումից հետո այն կարող է չվերանալ։

Մասնագետի խոսքով՝ ժամանակի ընթացքում որոշ հիվանդների հոտառությունը կարող է լավանալ, սակայն նա մտահոգվում է, որ ռեցեպտորներին եւ նյարդին հասցված վնասը մեծամասամբ կարող է դառնալ քրոնիկական։

Իհարկե, նա վստահ է, որ COVID-19-ն ավելի հաճախ է առաջացնում ասոմնիա, քան մրսածությունը։ Հնարավոր է, որ կորոնավիրուսի նկատմամբ մեծ ուշադրության պատճառով հիվանդները պարզապես ավելի հաճախ են խոսում այնպիսի ախտանշանների մասին, ինչպիսիք է հոտառության կորուստը՝ ի տարբերություն այլ վիրուսային վարակներով հիվանդանալու դեպքում։

Այսպես թե այնպես, եթե հոտառության կորստի եւ կորոնավիրուսի հաստատման միջեւ կորելյացիան հաստատվի, անոսմիան կարող է հայտնվել COVID-19-ի տարբերակիչ ախտանշանների ցանկում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА