o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցում է նոր կորոնավիրուսի դեմ պայքարին

29.03.2020 18:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցում է նոր կորոնավիրուսի դեմ պայքարին

Օրերս ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ջանքերով հավաքագրվել է կամավորների ջոկատ՝ բժշկական հաստատություններում և հատուկ մեկուսացման վայրերում կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցներին օգնելու նպատակով:
«Մի քանի օրվա ընթացքում կամավորների ջոկատին անդամագրվել են տասնյակ երիտասարդ բժիշկներ, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնել կամավորության սկզբունքով օգնել կորոնավիրուսով վարակված և այժմ մեկուսացման մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Նրանց մի մասի համար երիտասարդական կազմակերպության միջոցներով հատկացրել ենք նաև բժշկական հանդերձանք և ախտահանիչ միջոցներ» ,- ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Անհրաժեշտ պարագաները՝ բժշկական պաշտպանիչ հագուստներ, ախտահանիչ նյութեր, բժշկական դիմակներ և այլն, արդեն իսկ հատկացվել են մարդասիրական առաքելությունը իրականացնող կամավորներին և ձևավորված ջոկատները իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում ծավալվող աշխատանքներին։

«Վատ լուրեր ունեմ․ կորոնավիրուսի նոր դեպքերն արդեն 697 են»․ Նիկոլ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА