o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանների կողմից անձին ենթադրյալ խոշտանգելու և նվաստացնելու գործողությունները պետք է ստուգվեն քրեական վարույթի շրջանակում․ ՄԻՊ

29.03.2020 18:10 ԻՐԱՎՈՒՆՔ
Ոստիկանների կողմից անձին ենթադրյալ խոշտանգելու և նվաստացնելու գործողությունները պետք է ստուգվեն քրեական վարույթի շրջանակում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մարտի 28-ին թեժ գծի ահազանգ է ստացել 48-ամյա Տիգրան Կարապետյանի ենթադրյալ խոշտանգման մասին, որով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ. մասնավորապես, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ոստիկանությունում ծեծի ենթարկելու, անձի նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները:

Վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այս հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 28-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ հանձնարարել է ստուգել մանրամասները և հավաստիացրել, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Ոստիկանապետը տեղեկացրել է նաև, որ հարուցված է քրեական վարույթ։

«Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հարցերը պետք է անմիջական ստուգման ենթարկվեն քրեական վարույթի շրջանակում։ Պաշտպանի հանձնարարականով հարցը կգտնվի աշխատակազմի ուշադրության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА