o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ է հուշում Վիտալի Բալասանյանի հերթական ահազանգը

28.03.2020 17:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչ է հուշում Վիտալի Բալասանյանի հերթական ահազանգը

Այսօր Հերթական ահազանգը հնչեցրեց Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։ Առ այն, որ արցախյան ուժային կառույցների, տարբեր նախարարությունների, մասնավորապես ֆինանսների նախարարություն ենթակայության տակ գտնվող հարկային մարմինների միջոցով ահաբեկում են տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին, վախեցնելով, որ ընտրություններից հետո հարկային ստուգումներ են ձեռնարկելու այն կազմակերպություններում, որոնց աշխատակիցները չեն քվեարկի իշխանության թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի օգտին:

Այսօր ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա. «Հրապարակ»

Այս տեղեկատվությունը երկու հետաքրքիր մտքի է տանում, եւ որքան էլ տարօրինակ է, մեկը՝ լավ։ Այն է․ եթե անցել են այս աստիճանի բաց գործողությունների, որոնք արդեն սովորական ահաբեկություն են հիշեցնում, նշանակում է, որ իշխանությունների հովանավորյալ թեկնածուի գործերը, մեղմ ասած, լավ չեն։ Ավելի ճիշտ, հասկացել են, որ չեն կարողանում Բալասանյանի շարժը կասեցնել, ու մնացել է վերջին պահին բոլոր կեղտոտ մեխանիզմները գործի դնել։ Ասենք, այդպես նաեւ սորոսականների թեւն է սկսել վարվել․ հասկանալով, որ ազնիվ պայքարում, ավելի ճիշտ՝ ժողովրդին խաբելով հաղթելու շանսեր չունեն, հիմա կենտրոնացել են հետընտրական խժդժություններ հրահրելու ծրագրերի վրա՝ Արցախում կենտրոնացնելով իրենց բոլոր ահաբեկչական ուժերը։

Եվ վատը․ երբ արցախյան պետական կառույցների մակարդակով են լծված նման խայտառակ գործելաոճի, դա ակնարկ է, որ նախ՝ կա Երեւանից գնացած հրահանգավորումը՝ ամեն ինչ անել, որ հանկարծ Բալասանյանը չհաղթի։ Սակայն դա չէր աշխատի, եթե չլիներ արցախյան գործող իշխանությունների անմիջական օժանդակությունը։ Իսկ դա նշանակում է, որ Բակո Սահակյանը, ինչպես ժամանակին նիկոլյան խունտան էլ էր պարզ ասում, այդպես էլ մարզպետի մակարդակից այն կողմ չանցավ, թեեւ այսքան ժամանակ նստած էր Արցախի նախագահի աթոռին։ Բայց նաեւ չմոռանանք, որ Արայիկ Հարությունյանը հենց Բակոյի վարչապետն էր, առանց նրա «դաբրոյի» չէր կարող այդ հսկայական հարստությունը փոքրիկ Արցախից քամել։ Ու հիմա Բակոն պարզապես փորձում է Արայիկի միջոցով վերարտադրվել՝ ապագա բոլոր հնարավոր բարդություններից իրեն ապահովագրելու համար։ Բայց հուսանք, որ չի ստացվի, քանի որ հակառակ դեպքում թե Նիկոլ-Արայիկ դուետն ինչ կանի Արցախի հետ, նույնիսկ մտածելն է սարսափելի։

Քերոբ Սարգսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА