o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Ջահելների հոգում, սրտում խիղճն ավելի է շատացել. աշուղ Զարուհի

28.03.2020 16:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
​​​​​​​Ջահելների հոգում, սրտում խիղճն ավելի է շատացել. աշուղ Զարուհի

Անդրադառնալով՝ Կորոնավիրուսի պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակին՝ աշուղ ԶԱՐՈՒՀԻՆ (Զարուհի Եփրիկյան-Քսպոյանը) գրում է. «Ինչքան շատ ուշադիր են բոլոր երկրներում տարեցներին: Կարծես պատերազմի դաշտում լինենք, առաջնագծում որոշում են՝ ո՞վ գնա՝ գիտենալով, որ ամենավտանգավոր գոտում են եւ ամենքի հոգում մի տխրություն է իջնում, մի քիչ հանգիստ են լինում, գոնե իրենք չեն…Այսօր ամբողջ մոլորակի ազգերը գիտեն, որ կորոնավիրուսի պատճառով ամենավտանգավոր գոտում գտնվում են տարեցները, եւ ջահելների հոգում, սրտում խիղճն ավելի է շատացել, չէ որ այսօրվա իրենց ծնողների, տատիկ-պապիկների կյանքն է վտանգված: Երանի այդ կորոնավիրուսից առաջ զավակները չլքեին իրեն ծնողների եւ չուզենային առանձին ապրել, չշտապեին… Բնությունն է, թե չար մարդիկ են, այսօր ընկել են տարեցների հետեւից: Բախտի բան է՝ նայած ով կապրի, ով չի ապրի: Աստված գոնե խղճա մարդկությանը եւ անհետանա այս կորոնավիրուսը, որը ահ ու սարսափի մեջ է պահում ամբողջ մարդկությանը: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»:

14-ամյա աղջիկը ցած է նետվել կամրջից․ նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА