o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյուղատնեսությանը անհրաժեշտ է ռազմավարական լուծումներ, այլ ոչ թե արտոնյալ վարկային բեռ. տնտեսագետ

28.03.2020 15:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Գյուղատնեսությանը անհրաժեշտ է ռազմավարական լուծումներ, այլ ոչ թե արտոնյալ վարկային բեռ. տնտեսագետ

Կառավարությունը կորոնավիրուսի բացասական տնտեսական հետեւանքները չեզոքացնելու նպատակով հաստատեց գյուղատնտեսության օժանդակության ծրագիրը: Անդրադառնալով վերոնշյալին՝ տնտեսագետ ԷԴՈՒԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ներկայացրել է վերլուծություն՝ գյուղոլորտին խթանելու նպատակով կառավարության կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ, որտեղ մանրակրկիտ քննության է առել ոլորտում առկա խնդիրները ու արդյունք գրանցելու համար անհրաժեշտ քայլերը:

Իշխանությունը դեմ քվեարկեց քաղաքացիներին վարկային արձակուրդ տրամադրելու Տիգրան Ուրիխանյանի նախագծին

«Կառավարության ցանկացած ծրագիր, բնականաբար,  պետք է միտված լինի ոլորտի խնդիրների լուծմանը կամ առնվազն նվազեցմանը: Ցանկացած ծրագիր, որը այս պահին կարող է աջակցել գյուղատնտեսությանը, գնահատում եմ դրական: Չնայած նրան, որ գործող կառավարությունն իր ձեւավորման օրից սկսած գյուղատնտեսությունը հռչակեց տնտեսության համար գերակա ճյուղ, եւ ըստ էության 2019թ. վերընտրված կառավարությունը եւս իր տնտեսական զարգացման  ծրագրի հենասյուն հռչակեց գյուղատնտեսությունը, միեւնույն է գյուղատնտեսությունը շարունակեց անկում ապրել եւ՛ 2018թ-ին՝ 7,2%-ով, եւ՛ 2019թ-ին՝ 4,2%-ով:

2019թ.-ից մեկնարկեցին գյուղատնտեսության տարբեր ճյուղերի արտոնյալ վարկավորման պետական ծրագրեր, որոնք ունեցան բազմաթիվ շահառուներ, բայց, միեւնույն է, գյուղատնտեսությունն այդպես էլ ցանկալի աճի տեմպեր չգրանցեց: Գնահատելով վերջին երկու տարվա արդյունքները, կարծում եմ կարելի է գնահատել առնվազն անբավարար:

Գյուղատնտեսության ոլորտի հետ կապված, ցանկանում եմ մի անհասկանալի որոշում առանձնացնել՝գյուղատնտեսության նախարարության լուծարումը եւ այն Էկոնոմիկայի նախարարության կազմում ընդգրկելը, որը, բնականաբար, իր բացասական ազդեցությունը թողեց ոլորտի վրա: Ընդհանրապես, պետությունը ստեղծում է կառավարման մարմիններ ըստ իր համար առաջնահերթ ոլորտների եւ տարօրինակ է, որ կառավարությունը հռչակում է գյուղատնտեսությունը գերակա ճյուղ՝ միաժամանակ փակելով ոլորտի կառավարման մարմինը:

WSJ. ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ընկերություններին տարիներ են անհրաժեշտ վերականգնվելու համար

Այսօր, Կառավարությունը շարունակում է ավելի ինտենսիվ կերպով վարել արտոնյալ վարկային քաղաքականությունը՝ փորձելով էժան ֆինանսական հոսքեր ապահովելու միջոցով ապահովել ոլորտի թռիչքաձեւ զարգացումը: Ակնհայտ է, որ այս ճանապարհը բավարար չէ. հասկանանք, թե ինչու: Ցանկացած տնտեսական գործունեության նպատակն է շահույթի կամ  եկամտի ստացումը: Այդ թվում մեր երկրում  գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի շահութաբեր: Դիտարկենք գյուղատնտեսության ճյուղերից մեկի՝ այգեգործության օրինակը: Առանձնացնենք երկու կարեւորագույն գործոն, որոնք ուղղակիորեն ազդում են ոլորտի ներդրումային գրավչության վրա: Դրանք են՝ գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը եւ արտադրանքի սպառման շուկան: Նորություն չէ, որ Հայաստանում արտադրված գյուղմթերքի հիմնական շուկա է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը: Ռուբլու արժեզրկումը, իսկ մեր ազգային արժույթի կայունությունը, արդեն իսկ օրինաչափորեն բացասական հետեւանք են թողել ռուսական շուկայում մեր գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության վրա, ինչը որ պարտադրում է աշխատել  գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի նվազեցման ուղղությամբ:  Այգեգործության մեջ ինքնարժեքի վրա ազդում են աշխատուժը, ջուրը, գյուղտեխնիկան եւ թունաքիմիկատները: Կառավարությունն իր ծրագրով փորձում է լուծել ջրի եւ գյուղտեխնիկայի հետ կապված խնդիրները, սակայն համալիր մոտեցում ցուցաբերելու փոխարեն, ցուցաբերում է հատվածական մոտեցում: Ջրային ռեսուրսները եւ ոռոգման համակարգերը արդիականացնելու եւ արդյունավետ կառավարելու արդյունքում հնարավոր է հասնել կտրուկ ջրամատակարարման ինքնարժեքի նվազեցման, փոխարենը պետությունն առաջարկում է վարկավորել ոռոգման սեփական ցանցերի արդիականացումը (կաթիլային ոռոգման համակարգերի ներդնում), այն դեպքում, երբ ՀՀ-ն  ջրային ռեսուրսների պակաս չունի, այլ կորուստները նվազեցնելու կարիք ունի:

Համաձայն տարբեր մասնագիտական գնահատականների, ՀՀ տարածքում գտնվող գյուղտեխնիկայի 70%-ից ավելին խորհրդային ժառանգության հնամաշ եւ ծախսատար տեխնիկա է: Աջակցելով գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգին, արդեն հրապարակված պայմաններով, պետության կողմից խնդրին համալիր լուծում չի տրվում, ակնհայտ է, որ այդ աջակցությունից կկարողանան օգտվել սահմանափակ թվով շահառուներ: Ինչ վերաբերում է թունաքիմիկատներին, շուկան հիմնականում հագեցած է Չինաստանից էժան ներկրված, սակայն գյուղացու համար ոչ այդքան մատչելի գներով, ցածր որակի ապրանքով: Այս փաստը հուշում է, որ պետությունը պետք է օր առաջ տարբեր խրախուսման միջոցներով նպաստի տվյալ ոլորտում ներդրումների ներգրավվմանը:

Այս փոքր օրինակով փորձեցի ցույց տալ համալիր ռազմավարական մոտեցման եւ հատվածական մոտեցման տարբերությունը:  Կարծում եմ, որ կառավարությունը չպետք է հույսը դնի այն բանի վրա, որ կորոնավիրուսի հետեւանքով աշխարհում կտրուկ կավելանա գյուղմթերքի պահանջարկը, քանզի ինչպես մեր երկրում, այնպես էլ մյուս երկրներում, «սոցիալական հեռավորությունը պահպանելով», հնարավոր է աշխատել եւ գյուղ.մթերքարտադրել: Հավելյալ չծանրաբեռնելու համար, ոլորտային մյուս խնդիրներին կանդրադառնամ հաջորդիվ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА