o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այդպես էլ պարզ չդարձավ,թե ինչու պետք է ամուսիններն առանձին-առանձին տաքսի նստեն

28.03.2020 14:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այդպես էլ պարզ չդարձավ,թե ինչու պետք է ամուսիններն առանձին-առանձին տաքսի նստեն

Այսօր` մարտի 28-ին՝ ժամը 14:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը։ Iravunk.com-ը բանխոսին ուղղեց հետևյալ երկու հարցը.

Թեժ քննարկումներ. դատախազի որ տեղակալը կգլխավորի ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը. «Ժողովուրդ»

1.հայտնի է, որ այս օրերին դադարեցված է միջքաղաքային տրանսպորտը, սակայն կան քաղաքացիներ,ովքեր մայրաքաղաքում թույլատերլի աշխատանք են իրականացնում,սակայն տրանսպորտ չլինելու պատճառով, չեն հաճախում աշխատանքի, իսկ տաքսիներն այս օրերին եռակի անգամ շատ գումար են վերցնում: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը:
2.Հայտարարվեց, որ ամուսինները չեն կարող մեկ տաքսիով երթեւեկել, այսինքն եթե ամուսիններով ցանկանում են տեղից տեղ տեղափոխվել կրկնակի անգամ շա՞տ գումար պետք է ծախսեն:
Ո՞րն է տրամաբանությունը, եթե նրանք ամբողջ օրը միասին են ամենուր:


Հայկ Մհրյանն առաջին հարցի մասով նշեց,որ այն ոստիկանության տիրույթում չէ, իսկ երկրորդ հարցի դեպքում նշեց հետևյալը. 
Ես խնդրում եմ բոլոր ամուսիններին այս իրավիճակում, հնարավորության դեպքում մեկ-մեկ շրջել, իրենց և իրենց բալիկների անվտանգությունն ապահովելու համար:

ՀԳ. Մի խոսքով այդպես էլ չկա որեւէ տրամաբանական բացատրություն, թե ինչու են ամուսիններին, ընտանիքի անդմաներին իրարից բաժանում դրսում: 

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА