o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչին պետք է ուղղվի ԱՄՆ հատկացրած 1,1 մլն դոլարը․ ԱՄՆ դեսպանատունը մանրամասնում է

28.03.2020 13:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ինչին պետք է ուղղվի ԱՄՆ հատկացրած 1,1 մլն դոլարը․ ԱՄՆ դեսպանատունը մանրամասնում է

Միացյալ Նահանգները կհատկացնի 274 միլիոն ԱՄՆ դոլար՝ COVID-19 համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով առողջապահական խնդիրներին աջակցելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։
Ուրախությամբ փաստենք, որ այս միջոցներից 1,1  միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացվի Հայաստանին։ Այս աջակցությունը կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կարմիր խաչի ու կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջոցով և հիմնականում նպատակաուղղված կլինի ազգային լաբորատոր կարողությունների, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման, վարակի վերահսկման և կանխարգելման, գործերի վարման, պատրաստականության պլանավորման, ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խթանման հարցերին։

Ինչո՞ւ է կորոնավիրուսային թվերով Հայաստանն առաջատար. Մանրամասնում է համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА