o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանում COVID-19 պանդեմիան նպաստելու է թալասեմիայով հիվանդների մահացության աճին

28.03.2020 12:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանում COVID-19 պանդեմիան նպաստելու է թալասեմիայով հիվանդների մահացության աճին

«Ադրբեջանում կորոնավիրուսի բռնկումը կաթվածահար է արել դոնո­րա­կան արյան հավաքագրման կետերի աշխատանքը։ Դա կարող է արժենալ մեկուկես հազար մարդու կյանք, նրանցից շատերը երեխաներ են» – հենց այսպես է արձագանքել Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ meydan.tv լրատվական կայքը։

Աշխարհում COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 6 միլիոնը

2020թ. մարտի 23-ին ադրբեջանական հասարակությանը դիմեց Ադրբեջանի թալասեմիայի ֆեդերացիայի ղեկավար Ն. Գուլիևան, հայտա­րա­րե­լով, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Ադրբեջանում զգալիորեն կրճատվել է արյան դոնորների թիվն, ինչն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ երկրում թալասեմիայով հազարավոր հիվանդների համար: Ն.Գուլիևայի խոսքերով՝ ներկայումս Ադրբեջանում արյան փոխներարկման կարիք ունի թալասեմիայի ծանր դրսևորմամբ 1500 հիվանդ:

Համաձայն Ադրբեջանի «Թալասեմիայի Հանրապետական Կենտրոնի» տնօրենի 2018թ. տվյալների, Ադրբեջանում առկա է 1 մլն-ից ավել (բնակչության ավելի քան 10%) թալասեմիայի կրող, և այդ հիվանդության կրողների ամուսնության պատճառով նրանց թիվն անընդհատ ավելանում է:

Այս մարտահրավերը կրկնակի հարված հասցրեց Ադրբեջանի առող­ջա­պա­հական համակարգին և առանց այդ էլ ճգնաժամային իրավիճակներին դի­մա­կայելուն անկարող ադրբեջանական իշխանությունների հեղինակազրկված իմիջին, որոնք ապատեղեկատվություններ տարածելով, քողարկելով COVID-19 վիրուսով վարակվածների իրական մասշտաբները, ներկայումս կանգնած են փակուղու առջև:

Չնայած նրան, որ իրադրությանը Ադրբեջանի իշխա­նութ­յուն­ների վերահսկողությունից դուրս է, շարունակվում է ապատեղե­կատվություն հրամցվել ադրբեջանական և միջազգային հանրությանը՝ փորձելով թաքցնել «COVID-19 + թալասեմիա» հանրագումարի հետևանքով մահացածների և վարակակիրների իրական թվաքանակը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА