o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

27.03.2020 22:10 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՍՈՐՈՍԸ Ո՞ՒՐ Ա, ՍՈՐՈՍԸ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ Բաց հասարակություն հիմնադրամի` կորոնավիրուսը Սորոսին չի կպնի, քանի որ այս դեպքում գործում է «Зараза к заразе не пристаёт» ասացվածքը:

 

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՆԵՐԸ` ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Թախանձագին խնդրում ենք Ձեզ` ելույթների ժամանակ ձեռքով դեմքին եւ ականջներին ձեռք մի տվեք, Դուք քայլոների համար հեղինակություն եք, նրանք անմիջապես ընդօրինակում են Ձեզ:

 

ՇԵՇՏԱԿԻ ԱՃ

Ըստ տնտեսագետների` վերջապես թավշիստների կառավարությունը Հայաստանում մի բանի աննախադեպ աճ գրանցեց` ջհանդամը, թե դա կորոնավիրուսը չի:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԲԱԲԵԼՈՆՆ Է ԵՂԵԼ ՄԵՐ ԱԽՈՅԱՆԸ...

Ըստ համաշխարհային վիրուսոլոգների` այն ազգը, որը տեսել է սորոսավիրուսի ավերածությունները, չի կարող խեղճանալ կորոնավիրուսի դեմ:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ, ԻՍԿ ՉԳՐԱՆՑՎԱԾՆԵՐԻՆ` ՈՉ», ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գրանցվածին Նիկոլը կտանի, չգրանցվածին` գելը:

 

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա, ԿԱՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԽԵՐԸ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Էս ինչ զուլում երկիր ա, մենակ Հայաստանում կարող են ֆեյսբուքյան քաղտեխնոլոգները միանգամից փոխվեն վիրուսաբանների:

 

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՆ

Ըստ վերլուծաբանների` Լֆիկ Սամոն բոլոր իշխանությունների օրոք էլ իրեն գերազանց է զգացել, քանի որ հենց սկզբից էլ օլիգարխների մեջ գտնվել է «սրբազան կովի» կարգավիճակում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА