o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

27.03.2020 18:30 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

Գագիկ Ծառուկյանը համարձակորեն քննադատում է Նիկոլին` մատնանշելով, որ տնտեսությունը գնում է դեպի կոլապս, որ շուտով ո՛չ բյուջեի հարկ հավաքել կլինի, ո՛չ էլ անգամ հիվանդանոցներ պահել: Իսկ ավելի ոչ հրապարակային շրջապատում ասում են, թե նա «ժողվարչապետի» մասին արտահայտվում է արդեն շատ կոշտ բառապաշարով: Ճանաչելով Ծառուկյանին, իմանալով նրա զգուշավորությունը` դա կարելի է ստույգ ինդիկատոր համարել, որ Նիկոլը «գնացող» է:

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՔՄԾԻԾԱՂԸ

 

ԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ` ՀԻՍԹԵՐԻԱ

Նույն կորոնավիրուսի համավարակի առնչությամբ, երբ լսում ես, թե ինչ հանձնարարականներ է տալիս Վլադիմիր Պուտինը, սկսում ես նախանձել: Չնայած նավթի գնանկման պատճառով ռուբլին էժանացել է, բայց, այնուամենայնիվ, ՌԴ նախագահը հանձնարարականներ է տալիս վարկային եւ հարկային արձակուրդների մասին, ինչպես նաեւ պարապուրդի մատնվածներին փոխհատուցումով ապահովելու վերաբերյալ: Ընդ որում, նա այդ ամենը հանձնարարում է նախօրոք, արտակարգ միջոցառումներին մեկ շաբաթով անցնելուց օրեր առաջ: Իսկ մեզանում ամեն ինչ ներդրվում է անհապաղ, ամեն ինչ լցվում է ամռան ձյան պես, եւ ոստիկանությունն էլ անակնկալ սկսում է ամբողջ օրը բարձրախոսով ճվճվալ քաղաքացիների վրա: Էլ չասած, հոդաբաշխ բացատրություն չկա, թե ինչու հարկադրեցին քաղաքացիներին «ինքնապարետությամբ» զբաղվել եւ նույնիսկ մի քանի մետր տեղաշարժի համար լրացնել թերթիկներ, որոնք ժողովուրդն արդեն կնքել է «գժի թուղթ» անունով: Խորհրդարանում էլ մեր ահարկու բռնապետիկը իրեն պահում է այնպես, որ կամա, թե ակամա հիշում ես Ռոբերտ Քոչարյանի ասած, «ուրիշ մասնագետների» մասին: Բավարար եղավ, որպեսզի պատգամավորները հարցեր բարձրացնեն, որ անհրաժեշտ են փոխհատուցումներ, որ անհրաժեշտ են հարկային եւ վարկային արձակուրդներ, որպեսզի Նիկոլը հիսթերիայի մեջ ընկնի: Պարզ երեւում է, որ նա չգիտի, թե ինչ անի, ցանկության դեպքում էլ ոչինչ չի կարող անել, եւ այն, ինչը երկու տարի շարունակ քանդել է, հիմա քարաթափության պես լցվում է նրա գլխին: «Ժողովրդի վարչապետը» հասավ նրան, որ նույնիսկ ժխտեց օրավարձով ապրող քաղաքացիների գոյությունը` ասելով, թե այդպիսիք գրանցված չկան: Բնական է, որ աշխատանքից զրկված քաղաքացին չի կարող Նիկոլի ճառերը քսել հացի վրա, ու այժմ դժգոհություն են հայտնում անգամ Նիկոլի հանդեպ բավականին լոյալ մարդիկ: Այսպես, հայտնի լուսանկարիչ Էդգար Հարությունյանը գրում է. «Պարոն վարչապետ, ամենայն հարգանքով, բայց, ըստ երեւույթին, ազգաբնակչության աշխատող հատվածի մասին, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ պատկերացում չունեք: Մեր երկրում օրավարձով աշխատողները հարյուրհազարավոր են: Վստահաբար եմ ասում: Ներողություն, բայց ոչ բոլորին է հաջողվել հեղափոխության ժամանակ հարմարավետ դիրքավորվել Ձեր կողքին եւ հետագայում պատգամավորի մանդատ ստանալ, ամիսը մեկ ոչինչ չասող ելույթ ունենալ ամբիոնից, պարտաճանաչ «կնոպկա» սեղմել եւ դրա համար վարձատրվել միջինում 500.000 դրամ աշխատավարձով` չհաշված պարգեւավճարները: Նաեւ արդարացի չէ մտածել, որ օրավարձով ապրողների համար մի շաբաթ եկամուտ չունենալը կործանում չէ: Նորից սխալվում եք: Հենց միայն իմ շրջապատում շատ մարդիկ կան, որ օրվա աշխատածը հազիվ օրվա կարիքներին էր բավարարում: Բա հիմա էդ մարդիկ ի՞նչ անեն: Ազնիվ չէ, պարոն վարչապետ, ազնիվ չէ: Քավ լիցի, չենք ասում` հարկերն ու վարկերը ջրեք, թող գնա: Չէ՛: Մարդիկ ընդամենը խնդրում են, որ ամեն տեսակի պարտադիր վճարումների համար խելամիտ հետաձգում լինի, ինչը, օրինակ, բանկերի մեծ մասը արել է, բայց նույնը չեն անում վարկային որոշ կազմակերպություններ»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

Բայց այդքանով հանդերձ, նույն Նիկոլն ու իր թիմակիցները շարունակում են խոսել գեղեցիկ ապագայից` վկայակոչելով ինչ-ինչ արեւմտյան կազմակերպությունների` ՀՀ իշխանություններին շնորհած վարկանիշներըԴրա առնչությամբ Արմեն Աշոտյանն իրավացիորեն նկատել է, որ ճիշտ կանեն, եթե մի քանի ամսով սեփական անհիմն ինքնագովեստի կարանտին հայտարարեն: Բայց ասողին լսող է պետք:

ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ» ԷՏՅՈՒԴ` ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Հետաքրքիր բան հայտարարեց վայ-նախարար Արսեն Թորոսյանը` որ թեթեւ ախտանշաններով հիվանդներին պարտադիր չէ հիվանդանոց տանել, նրանք կարող են մնալ իրենց մեկուսացման վայրում: Լավ, եթե այդպես է, ապա էլ ինչո՞ւ էիք արտակարգ դրություն հայտարարում, ինչո՞ւ եք մարդկանց ստիպում տնից դուրս գալու համար «գժի թուղթ» լրացնել, ինչո՞ւ եք կոլապսի մատնել տնտեսությունը: Թե՞ Թորոսյանը, ժողովրդի խոսքով ասած, հերթական անգամ «տուֆտեց»: Այն, որ արտակարգ դրության օգնությամբ Նիկոլն ազատվեց իր իսկ հռչակած  հիմարագույն հանրաքվեից, կարծես թե ակնհայտ է: Հիմա էլ, ամենայն հավանականությամբ, նա, արտակարգ դրությունն ու համավարակը «մահանա» բերելով, անդրազգային տիկնիկավարների մոտ կարդարանա, թե ինչու չի կարողանում Արցախում իշխանության բերել Մասիս Մայիլյանին: Այդ վարկածի օգտին խոսում է նաեւ այն, որ հենց Արցախի ընտրություններից մի շաբաթ առաջ հռչակվեցին նոր արտակարգ միջոցներ, եւ պարետ Տիգրան Ավինյանը մի ահավոր խառնաշփոթի ենթարկեց տնտեսությունն ու կյանքը: Սկզբում որոշվեց, թե ամեն ինչ արգելվում է, բացառությամբ որոշ ոլորտների, պարզվեց, որ կենսական անհրաժեշտ բաներ մոռացել են, ու պարետի որոշման մեջ մտցվում են ճշտումներ, հետո էլ` ճշտման ճշտումներ: Ի դեպ, ԵՊՀ ուսանողության հետ աշխատանքի կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը արձանագրեց եւ Նիկոլի նոր գավառական խորամանկությունը. «Երկու օր է` վարչապետ Փաշինյանը փետրվարի տնտեսական ցուցանիշներից է խոսում: Գիտե՞ք, թե ինչ է ուզում ակնարկել. հարգելի պողոսներ, դուք քաշվել եք ու դեռ շատ դաժան եք քաշվելու, բայց ես ոչ մի մեղք չունեմ, կորոնավիրուսն է մեղավոր, որ դուք սոված եք մնալու: Տեսեք, թե մինչեւ համաճարակն ինչ փայլուն արդյունքներ էի ապահովել, Հայաստանը դրախտի էի վերածել... Եվ, բնականաբար, ոչ մի խոսք այն մասին, որ հանցավոր անգործության հետեւանքով կորոնավիրուսը մտավ Հայաստան ու կոլապսի առաջ կանգնեցրեց երկիրը: Այսինքն` «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, պինցետով հանելու ենք, տնական արաղով ախտահանենք» ասողն ու բազմամարդ հավաքներ անողը փորձում է իր իսկ բացթողումները, իր իսկ հանցավոր անգործությունը քողարկել համաշխարհային պանդեմիայից բխող օբյեկտիվ հանգամանքներով»:

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

Բայց միաժամանակ նաեւ արտակարգ դրության տակ փորձում են եւ արագ-արագ ԱԺ-ում անցկացնել տարբեր տեսակի, մեղմ ասած, անազնիվ բաներ: Այսպես, առաջին ընթերցմամբ ընդունվեցին հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի փոփոխությունները, որոնցով Հ1-ին թույլատրվեց գովազդ հեռարձակել: Դրա առնչությամբ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը նկատում է. «Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից, ամսական ստանում է շուրջ 1 մլն 200 հազար դոլար, ինչը 3-4 անգամ ավելի է, քան ամենավարկանիշային մասնավոր հեռուստաընկերության վաստակած գումարը, սակայն նրա վարկանիշը միեւնույնն է, զիջում է այդ հեռուստաընկերություններին 3-4 անգամ: Սա պարզապես վկայում է Հ1-ում տիրող անարդյունավետ կառավարման, եւ ինչու ոչ` նաեւ գանձագողության մասին, եւ լրացուցիչ գումարը չի ավելացնի հաղորդումների որակը, այլ պարզապես կմսխվի: Ոչ մասնագետների համար ասեմ, որ նոր գովազդային հարթակի ավելացումը չի ավելացնում գովազդային գումարները, այլ պարզապես տանում է առկա լրատվամիջոցների միջեւ ընդհանուր բյուջեի վերաբաշխման»:  

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բայց միայն մասնավոր հեռուստաընկերություններից գովազդային հոսքեր խլելով եւ ամբողջ լրատվադաշտի անհեթեթ եւ կամայական գրաքննություն իրականացնելով` քայլասերվածների ախորժակը չի սահմանափակվում: Մենք արդեն առիթ ունեցել էինք գրելու` տպագիր մամուլը փակելու հանցափորձի մասին: Ճիշտ է, այն տապալվեց, սակայն միայն ԵԱՀԿ-ից եկող խստագույն սաստող հայտարարությունից հետո մեր սիրասուն պարետը, ով, ըստ չար լեզուների, մտադիր է զբաղեցնել Նիկոլի տեղը, բարեհաճեց թղթի վրա հատուկ ամրագրել հստակ թույլտվություն` թերթերի հրատարակման եւ տարածման ցանցի գործունեության վերաբերյալ: Դե ինչ, շնորհակալ լինենք, որ գոնե մեր օդ շնչելը չեն փորձում դարձնել անցաթղթով:

ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՎԵՐՋՆ ԵՐԵՎՈՒՄ Է

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА