o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Առողջ դատողությամբ գնացեք ընտրության». Արցախի այան` արցախցիներին (տեսանյութ)

27.03.2020 16:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Առողջ դատողությամբ գնացեք ընտրության». Արցախի այան` արցախցիներին (տեսանյութ)

Մի քանի օրից Արցախի նախագահական ընտրություններն էլ պատմություն կլինեն: «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ արցախցիներին համախմբվելու կոչ արեց:

ՄԻԵԴ-ի հեղինակավոր վճիռը ՀՀ կառավարության ձեռքբերումը չէ

– Նախագահական ընտրությունների արդյունքում, Արցախում ով էլ, որ կընտրվի նախագահ, ես կխնդրեմ, կհորդորեմ, որ Արցախի ժողովրդի հոգսերը հոգա եւ սահմաններն ամուր պահի: Արցախի ժողովուրդը շատ խելացի է ու կայուն, իրենք ում էլ կընտրեն, ես` նրան կընդունեմ: Ճիշտ է, ես Արցախում չեմ ապրում եւ Արցախի քաղաքացի չեմ, բայց ինքս արցախցի եմ եւ մտահոգված եմ արցախցիների համար, նրա սահմանները ամուր պահելու համար: Չեմ կարծում, որ մեր հերոսները, մեր հայ ազգը թույլ տա, որ ինչ-որ թուրք գա ու նորից մեր ազատագրված հողի վրա ապրի: Այնպես, որ արցախցիներին կոչ եմ անում` առողջ դատողությամբ գնացեք ընտրության: Պետք չէ իրարանցում ու կռիվներ սարքել, կամ փողոցում իրար վիրավորել: Հարգելիներս, չէ որ վաղը ընտրությունը կանցնի ու բոլոր թեկնածուներն իրար հետ կհամագործակցեն, ընկերություն կանեն, իսկ դուք` բարեկամ, հարեւան, որ մեկդ մյուսիդ վիրավորում եք, ամաչելու եք իրար բարեւել, կամ` շփվել: Հանգիստ մնացեք, ջուրն իր հունով գնում է, հանգիստ գնացեք ձեր ուզած մարդուն ընտրեք: Հայը հային չպետք է վիրավորի ու հայհոյի, ինչպես սոցցանցերում ենք ականատես լինում: Վերջ տվեք, չի՛ կարելի, ամոթ է, մենք հայ ենք, մի բուռ ենք մնացել: Ես այդ հարցում շատ եմ մտահոգված: Արցախ, Հայաստան, Սփյուռք, սիրե՛ք իրար, հարգե՛ք իրար, ամեն ինչ լավ է լինելու, միայն թե միմյանց մի՛ վիրավորեք: Ով կլինի նախագահ, մենք պարտավոր ենք նրա կողքին լինել ու սատարել, որպեսզի Արցախը աշխարհի սահմաններն ամուր պահպանվի:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մադլեն Ասրյանի հետ զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА