o C     15. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Այս ընտրությունները ճակատագրական են լինելու մեր ազգի համար. Գեւորգ Գեւորգյան

27.03.2020 03:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Այս ընտրությունները ճակատագրական են լինելու մեր ազգի համար. Գեւորգ Գեւորգյան

«Պանդեմիայի իրավիճակում երկրի վարչապետը պարտավոր էր աշխատել առնվազն մի քանի ուղղություններով, ընդ որում՝ օպերատիվ: Մինչդեռ մեզանում միանգամայն այլ իրավիճակ է, վարչապետի աթոռը զբաղեցրած լիբերալ-գլոբալիստը, առանց իզմերի պոպուլիստը, էլ ավելի է սրում առանց այդ էլ բարոյահոգեբանական, առողջապահական, սոցիալ-տնտեսական դժվարին կացության մեջ ընկած հասարակության զգացմունքները», - այս մասին գրում է արցախյան պատերազմի մասնակից, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ եւ մանրամասնում. «Սրում է իր անլրջությամբ, պատասխանատվությունից խուսափելու իր մշտական ձեռագրով, վիրուսի տարածման համար մարդկանց մեղադրելու փոքրոգությամբ, եւ այս ամենը արվում է բացառապես սեփական աթոռի ամրապնդման մասին մտածելով, ոչ թե մարդկանց անվտանգության, կյանքի եւ առողջության: Սա Հայաստանում տիրող իրավիճակն է, իսկ Արցախու՞մ: Առաջիկա նախագահական ընտություններին միջազգային դիտորդների բացակայությունը՝ պայմանավորված կորոնավիրուսի վտանգով, սորոսական ապազգայիններին հույս է ներշնչել, որ կարող են ադրբեջանա-թուրքական շահին ծառայող պլանները կյանքի կոչել: Սա Հայաստանյան իշխանազավթների սխեման է, որը փորձում են գործարկել Արցախում: Արցախում կշեռքի նժարին՝ մի կողմից անվտանգությունը, երկրի պաշտպանությունը, տնտեսական առաջընթացը, ազգային շահն է դրված, իսկ մյուս կողմից՝ նոր լայնածավալ պատերազմը, շուրջ 300.000 ադրբեջանցիների բնակեցումը 150.000 հայերի կողքին, ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի սպասարկումը: Բնականաբար կյանքի ու մահվան սահմանագիծը արցախցին լավ գիտի, չի տրվելու սորոսական հնարքներին, չի խաբվելու, ընտրելու է իր անվտանգությունը: Բայց այստեղ հարցն այն է, որ այս օրերին ապազգայինները ամեն միջոց գործադրում են, որպեսզի հարմար առիթը բաց չթողնեն, միջազգային դիտորդների բացակայության պայմաններում կատարեն այն, ինչի համար իրենք վճարվում են: Արցախի շուրջ պետք է համախմբվենք, որովհետեւ Արցախը մեր Կարսի ամրոցն է, իրավունք չունենք այն կորցնելու, կորցնելով Արցախը, մենք կկորցնենք Հայաստանը, փրկելով Արցախը, մենք կփրկենք Հայաստանը, մեր խաբված ժողովրդին, մեր երբեմի միասնականությունը: Այս ընտրությունները ճակատագրական են լինելու մեր ազգի համար:

Այս անգամ ոչ ոք մեզ չի խանգարի Ադրբեջանին կապիտուլիացիայի ենթարկել. Գևորգ Գևորգյան

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի կողքին պետք է կանգնեն, նրան պետք է սատարեն, նրան պետք է ընտրեն բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ իրենց եւ իրենց սերունդների անվտանգությունը, ազգային նկարագիրն ու արժանապատվությունը, այն կարեւոր ազգապահպան գործոնն է, որի վրա է միայն հնարավոր կառուցել տնտեսապես զարգացած Արցախ: Իսկ Արցախցին ունի´ այս գիտակցությունը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА