o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած երիտասարդն անմեղսունակ է ճանաչվել․ «Հայկական ժամանակ»

26.03.2020 21:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած երիտասարդն անմեղսունակ է ճանաչվել․ «Հայկական ժամանակ»

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած եւ կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի  հարցին ի պատասխան տեղեկացրեց նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Պաշտպանի խոսքերով՝ Թորոսյանի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդությունը։

Նոր նախագիծ. Մուտքը խաղատուն կդառնա խնդրահարույց. «Ժամանակ»

Հարցին՝ տվյալ դեպքում նրա տված ցուցմունքները ճանաչվելո՞ւ են անարժանահավատ, Էդուարդ Աղաջանյանը պատասխանել է. «Եզրակացության մեջ նշված է, որ նա տառապել է եւ տառապում է նշված հոգեկան հիվանդությամբ, այսինքն՝ նրա ցուցմունքներին որեւէ իրավական գնահատական տրվել չի կարող, նաեւ նշված է, որ նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին»:

«Դատարանը որոշելու է անմեղսունակության վիճակով քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձի հարկադիր բուժման, այլ ոչ թե քրեական պատասխաանտվության եւ պատժի հարցը»,- հավելել է պաշտպանը: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը հունվարի 23-ին, ժամը 14:38-ին, ահազանգ էր ստացել «Էրեբունի պլազա»-ի շրջակայքում  հնչած կրակոցների վերաբերյալ: 

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Արթուր Թորոսյանը կալանավորվել էր, սակայն օրեր անց դատարանի որոշմամբ տեղափոխվել էր հոգեբուժարան։  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА