o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էկոնոմիկայի նախարարությունը վախենո՞ւմ է պարզաբանումներ տալ

26.03.2020 17:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը վախենո՞ւմ է պարզաբանումներ տալ

Այսօր` մարտի 26-ին՝ ժամը 16:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի մամուլի ասուլիսի ընթացքում Iravunk.com-ը ուղղեց հետևյալ հարցը.
Շատ կանայք ստիպված են եղել վերցնել իրենց հաշվին արձակուրդ այս օրերին եւ մնալ տանը երեխաներին խնամելու համար, սակայն այսօրվա կառավարության նիստում, խոսք է գնացել միայն աշխատանքից հեռացված, մինչեւ 14 տարեկան երեխաներ ունեցող կանանց ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին: Ի՞նչ է լինելու այն կանանց ճակատագիրը, ովքեր վերցրել են իրենց հաշվին չվարձատրվող արձակուրդ, արդյո՞ք նրանք, կստանան որեւէ ֆինանսական աջակցություն:

Ձկնորսությունը Սևանա լճում՝ խիստ հսկողության տակ. նախարարությունը ներկայացրել է նոր նախագիծ

Մամուլի կենտրոնում,երբ ընթերցվեց Iravunk.com-ի հարցը, էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ վերոնշյալ հարցն իրենց տիրույթում չէ, և ճիշտ կլինի այս հարցով դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА