o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 122-ի. «ՌԻԱ Նովոստի»

26.03.2020 16:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 122-ի. «ՌԻԱ Նովոստի»

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 122-ի, մահվան դեպքերը 3-ն են, տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբին:

Մեկ օր առաջ օպերատիվ շտաբը տեղեկացրել էր, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 93 դեպք է գրանցվել, 10-ն առողջացել են, 2-ը` մահացել:

«Ադրբեջանում կորոնավիրուս է հաստատվել ևս 29 մարդու մոտ: Մահվան մեկ դեպք է գրանցվել»,-ասված է շտաբի մամուլի հաղորդագրությունում:

Վերջին օրվա ընթացքում բուժվել է ևս 5 մարդ, ընդհանուր առողջացածների թիվը 15 է:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 488 055-ի, որից 22 049-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 117 600 մարդ

Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 353 դեպք

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА