o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը թույլ տվեց մեզ ուտել խոզի միս

26.03.2020 15:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նիկոլը թույլ տվեց մեզ  ուտել խոզի միս

Մնում է միայն ապշել, թե ինչքան երախտամոռ մարդիկ կան մեր հանրության մեջ, որոնք չեն գնահատում Նիկոլի  տիտանական աշխատանքը եւ մշտական  հոգատարությունը  մեր բոլորիս նկատմամբ: Գրեթե յուրաքանչյուր օր Նիկոլը մեզ հրամցնում է նորանոր ընծաներ եւ ուրախություն  պատճառող առիթներ: Օրինակ` հենց երեկ Նիկոլը մեզ բոլորիս թույլ տվեց խոզի միս ուտել, փառք Նիկոլին: Թե չէ նստած մտածում էին կարո՞ղ էինք ուտել , չենք կարող ուտել: Իսկ Նիկոլը ասաց. «Մենք չենք արգելել ուտել խոզի միս, մարդիկ իրենց տներում կարող են ուտել խոզի միս»: Ուրախությունից քիչ էր մնում ականջներիս չհավատաինք, ժողովուրդը  ցնծությամբ ընդունեց այս նոր լուրը: Շատերը  միանգամից վազեցին  իրենց ինքնամեկուսացման տնային շորերը փոխելու,  գժի թուղթ (ձեւաթուղթ) լրացնելու` մեջը գրելով, թե գնում են խանութ խոզի միս գնելու նպատակով: Բաց մնացած խանութների  մսի բաժինները հռճվելով  եւ Նիկոլի ձոնը ասելով նախապատրաստվեցին  հազարավոր ինքնամեկուսացումից դուրս եկած քաղաքացիների  խոզի մսի գնումներին: Խոզի ֆերմաների տերերը  սկսեցին ակտիվ սրել իրենց դանակները խոզերին մորթելու նապատակով, քթի տակ երգելով` քայլ արա երգը ու փառաբանելով Նիկոլին:

Նախկին նախարարը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ջրօգտագործման թույլտվություն է տվել. ՔԿ

Խոզի միս ուտելու թույլտվությունը, որը մեծահոգաբար  հայտարարեց իրեն ազգի հայր պատկերացնող Նիկոլը բարդացրեց առանց այդ էլ բարդ հարաբերությունները մահմեդական աշխարհի հետ: Բազմաթիվ մահմեդական պետությունների առաջնորդներ հանդես եկան բողոքի նոտաներով, սակայն քաջ Նիկոլը  դրանից չընկճվեց, կուչ չեկավ եւ ուժի մեջ թողեց իր մեծահոգի ու մարդասիրական,  այս դեպքում նաեւ ազգասիրական, ազգային ավանդական թույլտվությունը տներում խոզ ուտելու վերաբերյալ:

Եվ այսքանից հետո դեռ գտնվում են մարդիկ,  ովքեր պարտադիր պետք է փչացնեն այս համազգային տոնը, ուրախությունը ու ցնծությունը եւ հարց տան, թե այդ ինչո՞վ պետք է այդ խոզի միսը գնենք, եթե արդեն տաս օր է չենք աշխատում: Դե, արի սրանց լավություն արա:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА