o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սասուն Միքայելյանը «ուվերենի» չի, բայց հույսը Եկեղեցին է

25.03.2020 20:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Սասուն Միքայելյանը «ուվերենի» չի, բայց հույսը Եկեղեցին է

Ազգային ժողովի ամբիոնը խնկարկելու գաղափարը սվիններով ընդունած, կաթողիկոսի անվտանգության պահպանումը օրենսդրորեն ամրագրելը մերժած պատգամավորները, կարծես, դարձի են գալիս: Եթե երկու տարի առաջ մատ էին թափ տալիս Եկեղեցու եւ հոգեւոր առաջնորդի վրա, հիմա միակ հույսները Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է ու Վեհափառ Հայրապետը:

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 717-ի (РИА Новости)

ԱԺ-Կառավարութուն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ, ինչպես վարչապետ Փաշինյանը կասեր, ոչ այդքան «ուվերենի» ասաց, որ հարց չունի, բայց մի միտք է ուզում ասել եւ ակնկալում է, որ չզարմանան:

«Արցախյան ազատամարտում մարտական գործողություններն սկսելուց առաջ մեզ մոտ դիրքեր են եկել Պարգեւ Սրբազանը, Տեր Գրիգորը, Տեր Հովհաննեսը, որոնք օրհնել են, եւ մենք այդ հավատով մտել ենք մարտական գործողությունների մեջ: Ինչպես գիտենք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է պահվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Գիտենք, որ 1798 թ. վրաց թագավորը, Վրաստանում ժանտախտ տարածվելիս, դիմել է հայոց կաթողիկոսին, որ Գեղարդը շրջեն ամբողջ Վրաստանում: Դա մեծ օգուտ է տվել»,- ասաց պատգամավորը եւ շեշտեց, թե մեզ նաեւ հոգեւոր սնունդ է պետք, որպեսզի մեր ժողովուրդը համախմբվի նորից եւ դիմակայի այս արհավիրքին. «Առաջարկում եմ կաթողիկոսին խնդրանքով դիմել, որ Գեղարդը շրջի ՀՀ ամբողջ տարածքով, եւ մենք աշխարհին ապացուցենք, որ քրիստոնյա ենք եւ մեր հավատով կարող ենք օգուտ տալ մեր ժողովրդին»:

Այստեղ, իհարկե, կարելի էր հուզվել, եթե չհիշեինք, թե ինչպիսին էր նույն Ս. Միքայելյանի հռետորաբանությունն ընդամենը երկու տարի առաջ, երբ նույն Ազգային ժողովում մունաթ էր գալիս. «Եթե Վեհափառը չի կարողանում էսօր ժողովրդի մեջ շրջի՝ դա իր պրոբլեմն ա»: Իսկ հիմա հանկարծ պետության առջեւ ծառացած պրոբլեմը պարոն օրենսդիրը որոշել է բարդել Կաթողիկոսի վրա՝ հուսալով, որ նա կփրկի իրենց:

Ի դեպ, Ս. Միքայելյանը միակը չէ Ազգային ժողովում, որ այս օրերին դարձի է եկել: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ որն ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ համաձայնելով սորոսական «Թրանսփարենս ինթերնեյշնլ» կազմակերպության մտքերի հետ՝ կրկնում էր, թե մեր Եկեղեցին կոռումպացված է, հիմա Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքն է ակնկալում: Ընդ որում՝ հավանաբար, իր համար անհատական, որովհետեւ Վեհափառ Հայրապետը համազգային աղոթք էր հայտարարել ու այդ ժամանակ ո՛չ Բագրատյանը, ո՛չ Միքայելյանը չմիացան այդ աղոթքին: Եվ այսքանից հետո՝ Ս. Բագրատյանը հարց է բարձրացնում. «Արդյոք հայ ժողովուրդը արժանի չէ՞, որ իր կաթողիկոսը ուղերձ հղի իր զավակներին այս ծանր ժամանակներում…»: Իհարկե, արժանի է, թե՝ ոչ, դժվար է ասել, մենք ո՞վ ենք, որ դատենք, բայց այն ժողովուրդը, որի հանցավոր լռությամբ կաթողիկոսի ճանապարհն էին փակում, Գնդեվանքում ձորն էին փորձում նետել, արժանացավ նույն այդ Կաթողիկոսի ծնկաչոք աղոթքին ու խոսքին. «Սիրելի զավակներ մեր, ամուր պահեցեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխարության եւ միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից... Արդարեւ, ուր կա սեր, հույս եւ հավատք, այնտեղ չկա երկյուղ ու կասկած, այնտեղ չկա վախ եւ հուսալքություն, քանզի Ինքն Արարիչ Աստված է մեր ապավենը... Ապաքինման, ինքնամեկուսացման ու առանձնացումի մեջ գտնվող սիրելի զավակներ Մեր, դուք միայնակ չեք»:

Միայն «Դարոյնք»-ի մենեջերն է վարակված կորոնավիրուսով. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Բայց, ժողովրդին թողնենք, ու հարց ուղղենք պատգամավորներին՝ երկու տարի առաջ ո՞ւր էիք, տղե՛րք, երբ սպառնում էին Վեհափառին, ո՞ւր էիք, երբ Վեհափառին մեղադրում էին Սուրբ Գեղարդն իբրեւ վաճառելու մեջ, իսկ հիմա այդ նույն Սուրբ Գեղարդի փրկող ուժին եք ապավինում, ո՞ւր էիք, երբ Վեհափառը մարտի 18-ը հայտարարել էր համազգային աղոթքի օր՝ համավարակի հաղթահարման եւ հիվանդների բժշկության համար: Ինչո՞ւ չաղոթեցիք այդ նույն հիվանդների համար, որ ապաքինվեն: Իսկ հիմա ապաշխարեք՝ չխառնվելով Աստծո եւ Եկեղեցու գործերին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА