o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի շուրջ վտանգը չի թուլանում անգամ այս պանդեմիկ պայմաններում. Նաիրա Կարապետյան

25.03.2020 18:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Արցախի շուրջ վտանգը չի թուլանում անգամ այս պանդեմիկ պայմաններում. Նաիրա Կարապետյան

«Ուղղակի «հրաշալի է»... Արցախի շուրջ վտանգը չի թուլանում անգամ այս պանդեմիկ պայմաններում: Թե ուր եւ ինչպես հասանք` արտակարգ իրավիճակից հետո: Ադրբեջանի ղարաբաղյան համայնքի ՀԿ նախագահը, որը վերջերս ընտրվել է պատգամավոր եւ վայելում է մի շարք դեսպանների ու միջազգային կառույցերի վստահությունը, իրեն իրավունք է վերապահում տեղեկություններ տարածելու Արցախի Հանրապետությունում տիրող շնչառական հիվանդությունների «իրական պատկերի» եւ առողջապահական համակարգի վատ վիճակի մասին», - այս մասին գրում է ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ մանրամասնում. «Մտահոգիչն այն չէ, որ այս սուբյեկտը տարածում է բացահայտ ապատեղեկատվություն եւ անդամ այս համաշխարհային միավորված պայքարում փորձում է դիվիդենտ շահել, մտահոգիչը բառապաշարն է, որը ծագման աղբյուրը եւ զարգացման ու հաստատման ճանապարհը, ցավոք, բոլորիս հայտնի էՆախ նա նշում է, որ իրեն, իբրեւ «ընտրյալ ներկայացուցչի», դիմում են «հայկական համայնքի» ներկայացուցիչներ, որոնց անունը անվտագությունից ելնելով` չի հրապարակվում: Հասկանում եք, չէ, որ Թուրալ Գյանջալիեւը խոսում է Արցախի Հանրապետության քաղաքացիների մասին, ում «ընտրյալ ներկայացուցիչն» է համարում իրեն: Իր ուղերձում «հրաշալի» է ամեն մի բառ, յուրաքանչյուր միտք եւ ձեւակերպում: Դատեք եւ վերլուծեք ինքներդ: Մեջբերում. «Ես, իբրեւ ընտրյալ ներկայացուցիչ, կոչ եմ անում Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի հայկական համայնքին խստորեն պահպանել հիգիենայի կանոնները, ինքնամեկուսացման ռեժիմը եւ սոցիալական հեռավորությունը` կոռոնավիրուսից պաշտպանվելու համար: Վստահ եմ, որ հայկական օկուպացիային վերջ դնելուց հետո ադրբեջանական պետությունը վերակառուցելու է մեր պետության Լեռնային Ղարաբաղի շրջանի առողջապահական համակարգը, եւ մեր երկրի երկու համայնքները կօգտվեն ժամանակակից չափանիշներին համապատասխանող առոջապահական հնարավորություններից»:

Ովքեր են ֆեյսբուքյան «ֆրոնտավիկներն» ու ինչու է մեր դեմոսն անգամ օխլոսանում. Աննա Աբրահամյան (Տեսանյութ)

Որպես հետգրություն՝ Ն. Կարապետյանն ընդգծում է. «Առավել մտահոգիչ է այս հայտարարության համար ընտրված ժամանակահատվածը, երբ տարածվեց ինֆորմացիա, որի համաձայն սոցիոլոգիական հարցումների` արցախցիների համար նախագահի նախընտրելի թեկնածու է դառնում բացահայտ առճակատման գնացող Վիտալի Բալասանյանը, վերջին հարցումների համաձայն` նա հիմա առաջին տեղում է»:

​​​​​​​Խայտառակ դրություն՝ Երեւանի փողոցներում (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА