o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ԵՐԵՒԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՏՈՒԿ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՇՐՋԻԿ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԱՌԱՔՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է

25.03.2020 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ԵՐԵՒԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՏՈՒԿ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՇՐՋԻԿ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԱՌԱՔՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է

Վիվա-ՄՏՍ-ը Երեւանում գործարկել է առաքումների համար նախատեսված` հատուկ կահավորված շրջիկ սպասարկման կենտրոն: Առաքումն իրականացվում է անվճար:

«Լավ լուր տնտեսվարողների համար». Բաբկեն Թունյան

Սպասարկման շրջիկ կենտրոնն իրականացնելու է Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութի (https://shop.mts.am) միջոցով ձեւակերպված պատվերների առաքում` Երեւանի տարածքում: Առաքվելու են հեռախոսներ, Wi-Fi երթուղիչներ, աքսեսուարներ ու նաեւ` SIM քարտերԱռաքումը կիրականացվի երկուշաբթի օրվանից (23.03.2020): Սարքերն առաքումով պատվիրելու համար հարկավոր է այցելել Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութ (https://shop.mts.am), ընտրել սարքն ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ, կամ զանգահարել առցանց խանութի` կայքէջում նշված 093298700 համարով: Այնուհետեւ հաճախորդի հետ կապ կհաստատվի, եւ նրան կուղղորդեն դեպի այն վայրը, ուր ժամանելու է սպասարկման շրջիկ կենտրոնը` սարքն, ինչպես նաեւ ցանկության դեպքում` SIM քարտն, առաքելու համար:Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Բջջային սարքերի ապառիկ վաճառք հասանելի չի լինելուԳործարքները կիրականացվեն առանց բաժանորդ-աշխատակից անմիջական շփման` հատուկ լուսամուտի միջոցովՍպասարկման շրջիկ կենտրոնը կազմակերպվել է հատուկ կահավորված եւ Վիվա-ՄՏՍ-ի տարբերանշանը կրող «Ford Transit» մակնիշի մեքենաների հիման վրաԱռաքման շրջիկ սպասարկման կենտրոնի աշխատանքային ժամերն են 11:00-16:00, երկուշաբթիից` շաբաթ): Վիվա-ՄՏՍ-ն առաքումն իրականացնում է հնարավորս սեղմ ժամկետներում` հաշվի առնելով առկա ծանրաբեռնվածությունըԿարեւոր. Հնարավոր հերթերի դեպքում` հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակԱռաքման շրջիկ սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ: Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները:

Գյուղացիական տնտեսությունները եւ ՓՄՁ-ները արդեն կարող են դիմել աջակցության համար․ փոխնախարար

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА