o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԵՏԱՁԳՎԵՆ

25.03.2020 21:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԵՏԱՁԳՎԵՆ

Ի պատասխան մեր հարցին, թե կորոնավիրուսն արցախյան ընտրությունները հետաձգելու պատճառ չէ՞, «Իրավունքի» հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Արցախի նախագահի թեկնածու ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԸ. «Չեմ բացառում, որ ընտրությունները կհետաձգվեն: Որովհետեւ հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կնշանակի որ դիտորդները չեն գա: Իսկ եթե դիտորդներ չգան, համարեք որ Արցախի ընտրությունները կեղծվել են: Բայց ով էլ որ կեղծիքով հաղթի, հաղթելու է ժամանակավոր՝ առնվազն մեկ տարի ժամկետով: Մենք դա թույլ չենք տալու, մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչեւ որ մեր ժողովուրդը հաղթի իր հեղափոխական փոփոխությամբ»:

Սամվել Բաբայանը Արցախում նույն ձեռագրով սատարեց Մասիս Մայիլյանին ու կրկին տապալվեց. «Իրատես»

Նկատենք, որ երեկ ընտրությունների հետաձգման վերաբերյալ նման հայտարարություն է տարածել նաեւ թեկնածուներից Ռուսլան Իսրայելյանը, իսկ ավելի վաղ նման կոչով հանդես էր եկել նաեւ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА