o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱՆ» ՉԻ՞ ԸՆԴԱՌԱՋԻ

25.03.2020 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱՆ» ՉԻ՞ ԸՆԴԱՌԱՋԻ

Արտակարգ դրությամբ պայմանավորված` Հայաստանում փակ են մի շարք աշխատավայրեր: Բազմաթիվ քաղաքացիներ բարձրաձայնում են, որ գործատուները հրաժարվում են վճարել աշխատավարձ՝ պնդելով, որ գործունեության դադարեցման պատճառով չունեն ֆինանսական միջոցներ: Իսկ ահա «մարշուտնիներից» մեկում երեկ նման խոսակցության մեջ մտանք: Բավական տարեց մի քաղաքացի տխուր տեսքով տրտնջում էր. «Գազից են եկել, թե՝ վարձը չես մուծել: Երբեք ուշացում չեմ ունեցել, իսկ հիմա պարզապես հնարավորություն չկա: Չգիտեմ` ինչ եմ անելու»:

Արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի գրաֆիկ վարձավճարների պարտքերը մարելու համար. Արայիկ Հարությունյան

«Գազպրոմ Արմենիան» չի՞ պատրաստվում ընդառաջել քաղաքացիներին՝ վարձավճարների հետ կապված: Ընկերությունից մեր հարցին ի պատասխան փոխանցեցին, որ դեռ նման որոշում չունեն: Այսինքն` քաղաքացիները գումար ունեն, թե՝ ոչ, պետք է վճարեն, հակառակ դեպքում, կզրկվեն գազիցՓորձեցինք կառավարությունից պարզել՝ ի՞նչ անեն գումար չունեցող քաղաքացիները: Մեզ միայն այս տարօրինակ պատասխանը տրվեց՝ եթե նման բան լինի, ընկերությունը կտեղեկացնի: Բայց չէ՞ որ ընկերությունը միայն ամսվա ավարտից հետո կարող է տվյալներն ամփոփել, ու բավականին ժամանակ էլ կտեւի, որ չվճարածների մասին տվյալներ փոխանցի կառավարություն: Իսկ մինչ այդ ի՞նչ անեն մարդիկ, բացատրություն չկա:

Արտակարգ դրությունը՝ բացահայտեց Տաթեւ Ղազարյանի արտակարգ կարողությունները

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА