o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս մեկուսացման շրջանում մի քիչ հոգու մասին մտածենք. Արմեն Ներսիսյան (Տեսանյութ)

25.03.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այս մեկուսացման շրջանում մի քիչ հոգու մասին մտածենք. Արմեն Ներսիսյան (Տեսանյութ)

Այս օրերին, երբ կենաց-մահու պայքար էր գնում, եւ բոլորը բոլորին հորդորում էին մնալ տանը, ականատես եղանք, թե ինչպես մարդիկ մասսայական շտապեցին սուպերմարկետներ ու գնեցին մեծ քանակությամբ ապրանք: Այս եւ ստեղծված իրադրության այլ կողմերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք հոգեթերապեւտ, նարեկաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

Շնորհավոր Տոնդ, սիրելի՛ Հայուհի. Արմեն Դանիելյան

«ԵՐԲ ՄԱՐԴԸ ՓԱԿ Է ԼՈՒՅՍԻ ՀԱՆԴԵՊ, ԻՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՆՅՈՒԹԱԿԱՆԻ ՄԵՋ»

– Պարոն Ներսիսյան, որեւէ մեկը չէր ասել, թե մթերային խանութ է փակվելու կամ ապրանքները հիմա-հիմա վերջանալու են: Ըստ Ձեզ` ինչո՞վ էր պայմանավորված այն, ինչ եղավ:

Երբ մարդը փակ է լույսի հանդեպ, իր պաշտպանությունը տեսնում է նյութականի մեջ: Այսինքն` մտածում է, որ եթե շատ ունենա, կփրկվի, բայց, ցավոք, խաբված է: Երբ գոռոզությամբ, ամբարտավանությամբ միայն ինքդ քեզ ես տեսնում եւ քո երեխային, այդ ժամանակ ավելի խուճապի մեջ ես հայտնվում, ու ինքդ քեզ կարող ես վնասել: Եվ հակառակը` եթե մյուսներին քեզ հավաասար ես տեսնում, համբերատար կարող ես հաղթահարել ամենը: Վերջին հաշվով միասին հեշտ է հաղթահարել, մարդ մենակ չի կարող: Նույն կերպ իմ հիվանդներն ասում են, որ իրենց թվում էր, որ եթե այսօր շատ փող աշխատեն, փրկվելու են, բայց չգիտես` վաղը ինչ է լինելու: Եվ քանի դեռ այս ամենը մենք չենք հասկանում, պետք է էլի ու էլի նման իրավիճակներ լինեն` մինչեւ հասկանանք:

Սիրելի՛ կանայք, կյանքը սկսվում է ձեզնից և շարունակվում է ձեզնով․ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Փաստորեն, ստեղծված իրավիճակում հորդորում եք մեղավորներ փնտրելու փոխարեն` յուրաքանչյուրն այն գտնի իր մե՞ջ:

Բնականաբար, եւ այդպես է մեզ ուղղորդում «Նարեկը» ասելով` ես` հիմարս, մեղա, ես` անարժանս, մեղա... Գիտեք, հիմարություն բոլորս էլ ունենք, բայց կմնանք այնքան ժամանակ հիմար, մինչեւ չենք տեսնի մեր հիմարությունը: Իսկ եթե ես այսօր տեսա իմ հիմարությունը, էլ հիմար չեմ, էլ անարժան չեմ: Մարդը նաեւ հոգեւոր պահանջ ունի, որովհետեւ հոգեւոր էակ է: Ինչպես մարմնին պետք է տալ նյութական սնունդ, այնպես էլ հոգուն հոգեւոր սնունդ է պետք: Հոգու եւ մարմնի այդ հարաբերությունը, երբ խախտվում է, ամբողջ այդ դիսոնանսն է, որ բերում է հիվանդության, խուճապի եւ հուսահատության: Այնպես որ, այս մեկուսացման շրջանում մի քիչ հոգու մասին մտածենք: Մարդը հոգի եւ մարմին է, եւ մարմինը կարգավորվում է հոգու միջոցով: Վիրուսը, որը մտնում է մեր համակարգչի մեջ, աղավաղվում է ամբողջ ծրագիրը, նույնն էլ մեր կյանքի ծրագիրն է, որտեղ մեր մտքերն ու էմոցիաները պետք է հիմնված լինեն ճշմարիտ հավատի դավանաբանության վրա:

Աշխարհի փողոցներն ու մարդիկ՝ համավարակի օրերին (Տեսանյութ)

«ՄԱՐԴԸ ՍՏԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՎԻՐՈՒՍ, ՈՐՆ ԱՎԵԼԻ Է ԱՂԱՎԱՂՈՒՄ ՀՈԳԻՆ»

– Կարո՞ղ ենք ասել, որ համացանցից, տեղեկատվական հոսքերից հեռու մարդն ավելի պաշտպանված է հնարավոր հիվանդություններից:

Բնականաբար, որովհետեւ հակառակ դեպքում` մարդը ստանում է նաեւ ինֆորմացիոն վիրուս, որն ավելի է աղավաղում հոգին: Ի վերջո, մարդը միայն մարմին չէ, ինչպես բույսերը, կենդանիները: Այդ ինֆորմացիոն վիրուսը մարդկանց  տանում է հուսահատության: Ինքնամեկուսացման այս շրջանը պետք է օգտագործենք մեր մտքերը, մեր հույզերը կարգավորելու եւ ինքնազննում կատարելու համար: Ինքներս մեզ ճանաչելով` մենք դառնում ենք ավելի պայծառ, լուսավոր եւ լավատես, ինչի ժամանակը չունենք: Առօրյա կյանքում անընդհատ վազում ենք, քայլում, ինչ-որ բաների հետեւից ենք ընկնում` մոռանալով մեր էության այն մասը, որը շատ կարեւոր է` մարդ լինելը: Մենք կորցրել ենք այդ պատկերը: «Նարեկն» ասում է` դուրսեն ծեփված պատ եմ աղտոտ, զարդարուն, թշվառացած աչք եմ, որի մեջ գերան կա, փառքի ջահ եմ մարած, սրտի ուրիշ կսկիծ էլ ունիմինձ այնպես կկարծեն® Եվ, իրոք, մարդիկ կարծում են, թե դու այսպիսին ես, բայց էությունդ բոլորովին այլ է: «Նարեկը» պարզ ցույց է տալիս մեր անձի թեստավորումը, ախտորոշիչ պատկերըորից էլ կախված են հիվանդությունները: Որպես նարեկաբույժ, երբ դիմում են ինձ` ապավինելով Աստծուն, նրանց մեջ հավատի ճշմարիտ դավանության ծրագիր եմ դնում, ուղղորդում եմ եկեղեցի եւ այս կապն աշխատեցնելով` ամբողջ օրգանիզմը կարգավորվում է: Օրգանիզմի իմունտետի միջոցով վիրուսներից կարելի է պաշտպանվել, պետք չէ դրանցից վախենալ, դրանք եղել են, կան եւ կլինեն: Ավելին` դրանք շատ դեպքերում օգնում են մեզ էվոլյուցիայի մեջ: Ուղղակի, խնդիրն այն է, որ այդ համագործակցությունը խախտվում է, եւ չենք կարողանում արագ պատվաստանյութ գտնել, որովհետեւ դրանք փոփոխվում են, մուտացիայի են ենթարկվում: Ընդ որում` մեր չարությունն էլ կարող է իրենց չարացնել:

Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է չվերթները մինչև ապրիլի 30֊ը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА