o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գործարարին աջակցելն ու աշխատատեղերը պահպանելը, ուղղակի, փող բաժանել չէ»

25.03.2020 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Գործարարին աջակցելն ու աշխատատեղերը պահպանելը, ուղղակի, փող բաժանել չէ»

Արտակարգ դրությունով պայմանավորված` արտադրամասերը, ժամանցի վայրերը եւս փակվեցին, ըստ էության, աշխատում են հիմնականում պետական կառույցները, խանութներն ու դեղատները: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը զգուշացնում է, որ գործատուները, որոնց կաշիները քերթելով լցնում են բյուջեն, չեն կարողանալու պահել տանը նստած իրենց աշխատողներին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԿԱԴԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

Եղբա՛յր, խրամատում ԲՀԿ, ՀՀԿ, ՔՊ, ՀՅԴ չկա, մենք բոլորս մի ազգ ենք. Միքայել Մանրիկյան

«ՉԿԱՆ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԵՎ ՄԻԱՏԵՍԱԿ ԴԵՂԱՏՈՄՍԵՐ` ՑԱՆԿԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ»

– Ի վերջո, աշխատողներին հարկադիր տուն ուղարկելուց հետո` ո՞վ պետք է նրանց փոխհատուցի:

Նմանատիպ արտակարգ դրություններ ամեն օր չես հանդիպի, եւ չկան միանշանակ եւ միատեսակ դեղատոմսեր` ցանկացած իրավիճակի համար: Սա ֆորսմաժորային իրավիճակ է եւ Հայաստանի պատմության մեջ, եթե չեմ սխալվում, երկրորդ անգամ է, որ արտակարգ դրություն է հայտարարվում: Հարցն ունի տարբեր կողմեր` ե՛ւ տնտեսական շահեր կան, ե՛ւ սոցիալական: Շատերն ասում են, որ եթե նման որոշում է կայացվել, ուրեմն` ամբողջ խնդիրը պետությանն է: Բայց պետությունը կայացրել է նման որոշում ոչ թե իր քմահաճույքով, այլ հանրային գերակա շահեր ապահովելու համար: Հետեւաբար, ամբողջ բեռը բարդելով պետության վրա` հնարավոր չի լինի խնդիրը հաղթահարել: Դրա համար խնդրի լուծումը տեսնում եմ բալանսավորված մոտեցման մեջ: Տնտեսական այդ գինը, որ պետք է վճարվի, փորձն է` վերաբաշխման միջոցով այդ հարցը լուծել:

Իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանի հետ եկել է կոմպրոմիսի՞

Ի՞նչ նկատի ունեք:

Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ պետությունը պարզապես կայացնի որոշումներ, որոնք պարտադիր են երկու առանձին տնտեսավորողների համար եւ ասի` դու չվճարես նրա գումարը, սակայն չլուծես այս մյուսի հարցը, որովհետեւ սա էլ իր հերթին իր գումարները պետք է վճարի: Պետությունը չի կարող նաեւ ասել` բոլոր որոշումների տնտեսական բեռը վերցնում եմ ինձ վրա: Պետք է հասկանալ, որ պետությունը ինչ-որ կտրված սուբյեկտ չէ, պետական բյուջեով է նա պատասխանատու, որը ձեւավորվում է հարկատուների գումարից: Իսկ այդ միջոցները սահմանափակ են եւ սուղ, ավելին` տնտեսական ճգնաժամի ժամանակ խնդիրներ են առաջանում նաեւ պետական բյուջեի ձեւավորման առումով: Այստեղ շատ կարեւոր է աշխատատեղերի պահպանման հարցը, ինչպես նաեւ գործարարներին աջակցելը: Սա ինքնանպատակ չէ, ուղղակի, փող բաժանել չէ: Սրանով կլուծենք նաեւ սոցիալական խնդիրներ ու զերծ կմնանք ավելի մեծ սոցիալական հետեւանքներից, որոնց բեռը, հակառակ դեպքում, միեւնույնն է, կկրեր պետությունը: Քննարկումների ընթացքում իմ առաջարկներից մեկը հետեւյալն էր` քանի որ ցանկացած աշխատավարձից շուրջ 1/3 կամ 1/4-ը, ըստ էության, եկամտային հարկի, կուտակային վճարների տեսքով պետական բյուջե է գնում, եթե աշխատատեղերը կրճատվում են, պետությունը զրկվում է այդ միջոցներից: Հետեւաբար, կառավարությունը պետք է առաջարկի գործարարներին նման իրավիճակներում աշխատատեղերը չկրճատել, հնարավորինս պահպանել եւ առնվազն 2/3-ի պահպանման պարագայում համաֆինանսավորել այդ աշխատավարձի վճարումը: Այսինքն` պետությունը, գլխանց մասնակցելով այս խնդրի լուծմանը, չստացվող եկամտային հարկը, կոպիտ ասած, վերադարձնում է գործարարին ու զերծ է մնում  ավելի խորը սոցիալական հետեւանքներից, որոնք շղթայական ռեակցիայով տարածվում են տնտեսության նաեւ այլ ոլորտների վրա: Չէ որ գործազուրկը չի կարող վճարել կոմունալները, իր վարկերը, իսկ այդ ռիսկերը, որոնք կուտակվում եւ գեներացվում տարբեր համակարգերում, անհետեւանք մնալ չեն կարող: Եվ սա կանխել կարելի է ինչ-որ գումար ծախսելով: Շատերն, օրինակ, ասում են` ստեղծված իրավիճակում թող բանկերը պարզապես չհաշվարկեն վարկերի տոկոսները եւ այլն: Բայց այստեղ եւս հարց է առաջանում. այդ ամբողջ բեռը չի կարող կրել միայն բանկային համակարգը, որովհետեւ չմարված վարկը, այսօր չվճարված տոկոսը չստացվող հոսքեր են: Իսկ բանկերը շարունակում են վճարել ավանդների տոկոսները: Եթե մարդիկ դիմում են, հետ են պահանջում կամ գումար են վերցնում բանկից, նա պարտավոր է կատարել այդ ծախսերը: Այսինքն` բանկերի ծախսերը պահպանվում է, եկամտային մասը` նվազում: Ակնհայտ է, որ բանկային համակարգը եւս պետք է կրի այդ բեռը, բայց ոչ ամբողջությամբ: Դրա համար պետք է  գնահատեն, թե որքան գումարի սահմաններում մեր բանկային համակարգը կարող է կրել տնտեսական բեռ` առանց ֆինանսական կայունության ռիսկ առաջացնելու: Եթե այն ավելի մեծ գումար արժե, պետք է ֆինանսավորվի նաեւ պետության կողմից: Բայց այդ գինը պետք է վճարեն բոլորը` գործատուները, պետությունը , բանկային համակարգը եւ, բնականաբար, քաղաքացիները: Կարծում եմ` միահամուռ ուժերով, փոխըմբռնումով, փոխադարձ զիջումներովբալանսավորված մոտեցումներով կարելի է հաղթահարել բոլոր խնդիրները:

Սարսափելի է, բայց ազգը պատրաստ չէր անկախության. Պարույր Հայրիկյան

«ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՆ ՈՒՆԻ»

– Չե՞ք կարծում, որ ստեղծված իրավիճակում պետք էր գոնե մարդկանց կոմունալ վարձավճարները փոխհատուցել:

Նույնը վերաբերում է վարձավճարներին` ակնհայտ է, որ յուրաքանչյուր կողմ պետք է քայլ կատարի` հասկանալով իրավիճակը եւ զիջումների գնա այնքան, որքանով հնարավոր է: Ամեն ինչ գին ունի: Կոմունալ ծառայությունների մասին, որ խոսում ենք, պետք է նկատի ունենանք, որ մատուցող ծառայություները եւս մասնավոր կազմակերպություններ են, որոնք նույնպես կատարում են այլ ծախսեր: Կապիտալ ներդրումները դեռ մի կողմ թողնենք, բայց ընթացիկ ծախսերը` պահպանման եւ այդ համակարգերի կայունությունն ապահովելու համար եւս կարեւոր են: Կարելի է բանակցել, թե որն է այն գումարի սահմանը, այն բեռը, որը հնարավոր է դնել հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների վրա: Կարծում եմ` յուրաքանչյուր կողմ պետք է իր վրա վերցնի բեռի մի մասը: Խնդիրը գնահատման մեջ է, թե որքան կարող է կազմել այն: Այնպես չէ, որ միանգամից կարելի է որոշում կայացնել եւ ասել` ժողովուրդը չի վճարում եւ վերջ: Սա շատ հեշտ կլիներ անել, եթե պետությունն ունենար բավարար միջոցներ եւ ասեր` պատրաստ եմ վճարել ամբողջ գումարը: Բացի այդ, սա պետք է հստակ, արդյունավետ, նպատակային ու թիրախային լինի: Ակնհայտորեն աջակցությունը պետք է ստանան այն մարդիկ, որոնք իրապես դրա կարիքն ունեն:

​​​​​​​«Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել. Ռոբերտ Մարգարյան

Բայց չէ որ պետությունն արդեն մեկ անգամ ցույց է տվել, որ կարող է, օրինակ, վարորդների տուգանքները «ջրել», անկախ նրանից` բարեխիղճ վարորդներ էին նրանք, թե` ոչ: Այս դեպքում` տրամաբանական չէ՞, որ ժողովուրդը պահանջի վերջին ամսվա կոմունալ վարձավճարները զրոյացնել:

Ցանկացած համաներում, որ կիրառվում են, ինչ-որ առումով ձեւավորում են նաեւ սպասելիքներ: Ակնհայտ է, որ այս ծանրագույն վիճակում, երբ մարդիկ հարկադիր պարապուրդի են ենթարկվել, պարետատան որոշման հիման վրա էլ արտադրության տարբեր ճյուղեր եւ ծառայության ոլորտներ փակվել են, գործարարներն էլ պետք է ժամանակավորապես դադարեցնեն իրենց գործունեությունը, անհրաժեշտ է, որպեսզի ամենախոցելի խմբերի վերաբերյալ լինեն հստակ թիրախային ծրագրեր` նրանց աջակցելու համար: Ոչ մի դեպքում չպետք է բանկեր ուղղորդել նրանց եւ էլ ավելի մեծացնել իրենց վարկային բեռը: Պետք է լինեն արդյունավետ աջակցության եղանակներ, որպեսզի նրանք զգան այդ աջակցությունը, կարողանան ժամանակավորապես հաղթահարել այս վիճակը` մինչեւ ընդհանուր ճգնաժամն անցնի: Մեծ նշանակություն ունի, որ այդ խոցելի եւ տուժած ոլորտներում աշխատող մարդիկ, որոնք առհասարակ ուղղակիորեն կամ անուղղակիորեն տուժելու են այս ամենի հետեւանքով, սոցիալական աջակցություն ստանան: Բայց էլի եմ ասում` դրա լավագույն ձեւը նրանց աշխատատեղերի եւ վարձատրության պահպանումն է, որովհետեւ եթե նրանք կրճատվեն, փակվեն, դրա սոցիալական հետեւանքները կլինեն շատ ավելի ծանր: Չվճարված պարտքը, դրա տոկոսը եւ հետագայում դրա կուտակումները կարող են մեծապես խորացնել ճգնաժամային երեւույթները մեր տնտեսության մեջ: Կարծում եմ` օպերատիվ, ճիշտ որոշումների կայացումը չափազանց կարեւոր է այս դեպքում:

Ովքեր տարանջատում են ազգին, ստոր են. Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

«ՄԻՋՈՑՆԵՐԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ»

– Դուք նշում եք պետության սուղ միջոցների մասին, բայց ընդամենը շաբաթներ առաջ ամբողջ մամուլը լի էր այս կամ այն պաշտոնյաների ամսական տրվող պարգեւավճարների մասին լուրերով: Այս դեպքում` ժողովուրդը կհավատա՞, որ իսկապես փող չկա:

Միջոցների ծախսման արդյունավետությունը միշտ արդիական եւ կարեւոր հարց է: Իհարկե, իրավացի են մարդիկ, իրավունք ունի գոյություն ունենալ այն կարծիքը, որ միջոցները էլ ավելի արդյունավետ կարող են օգտագործվել: Այո, ես էլ եմ համամիտ, որ միշտ էլ միջոցները կարելի է էլ ավելի արդյունավետ օգտագործել: Եվ հասկանալի է, որ ճգնաժամային իրավիճակում, երբ միջոցները էլ ավելի սուղ են դառնում, դրանց արդյունավետության հարցը շատ ավելի սրվում է եւ գալիս է առաջնային պլան:

Հայ-վրացական վերջին սկանդալներն ինչպես կազդեն միջպետական հարաբերությունների վրա

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА