o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

25.03.2020 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Շատ-շատերը զարմացել եւ զայրացել են, երբ տեսել են լուսանկարը, թե ինչպես նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ Չինաստանի դեսպանի հետ սեփական աշխատասենյակում զրուցում է շուրջ 10 մետր հեռավորության վրա: Հենց դրա հետեւանքն է, որ մեր սրամիտ հայրենակիցները այդ նկարի վրա նախագահական աշխատասենյակում նաեւ ավելացրել են «Չինական պատ», եւ այդ տեսքով նկարը շրջում է սոցիալական ցանցերում: Դե ինչ, մխիթարվենք, որ գոնե դեսպանին նախագահականի բակում չի թողել եւ հետը լուսամուտից զրուցել, եւ արձանագրենք, որ Վիտալի Բալասանյանի տված «Ցռան Վերգո» բնորոշումը, բացի Նիկոլից, պետք է տարածել եւ մեր ժպտերեսիկ նախագահի վրա:

ԶԱՐՄԱՆՔ

Սիրտս հալվեց, երբ մեր սիրելի պարետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՑ ստացա SMS, ուր նա հորդորում է առավոտյան 10-12-ը մնալ տանը եւ խանութ գնալու հերթը զիջել տատիկ-պապիկներին: Բարեբախտաբար, այդ SMS-ը հայատառ էր, այլ ոչ թե աչքերի հերն անիծող լատինատառ հայերեն: Սակայն պարետը մաքուր հայերենով նաեւ սահմանափակել է հանրային իշխանության մարմինների գործունեությունը, իշխանական շենքերը փակել տալով եւ բոլորին ուղարկելով առցանց աշխատելու, կամ գոնե առաջարկելով այդպես վարվել: Նրա որոշմամբ այդ` առաջարկության կարգով սահմանափակումը առաջադրվում է եւ, մասնավորապես. «ՀՀ քննչական կոմիտեին (առաջարկությամբ), ՀՀ հատուկ քննչական ծառայությանը (առաջարկությամբ), ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ)` ապահովել սույն որոշման իրականացումը»: Հիմա ինչքան էլ ուղեղս լարում եմ, չեմ կարողանում պատկերացնել, թե, օրինակ, ՀՔԾ-ի կամ Քննչական կոմիտեի քննիչները ինչպես պետք է առցանց հարցաքննություն անցկացնեն...

ԶԱՐՄԱՆՔ

Պարզվում է, որ մեր քայլասերվածներն այնքան են ոգեւորվել, որ զարմանալիորեն ընդունել են նաեւ ՀՀ Սահմանադրությամբ ուղղակիորեն արգելված սահմանափակումներ: Այսպես, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ գրում է. «Իրավապաշտպանների, մասնավորապես փաստաբանների, այդ թվում նրա աշխատակազմի ազատ տեղաշարժվելու իրավունքը 24 ժամյա ռեժիմով սահմանափակելն անգամ արտակարգ իրավիճակների պայմաններում հիմնական օրենքի ուժով արգելված է, իսկ ինչ-որ թերթոնի մեջ լրացնել թե ուր է գնում կամ որտեղից է գալիս  մեղմ ասած իրավաչափ չէ: Դիտում եմ թյուրիմացության արդյունք` ակնկալելով օպերատիվ կերպով այն շտկելու: Հարկավոր է իմանալ. օրենքի ուժով, անգամ արտակարգ իրավիճակներում իրենց ուրույն գործառույթն ունեն իրականացնելու փաստաբանները»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, հակված ենք կարծելու, որ դա ոչ թե թյուրիմացություն է, այլ միտումնավոր արարք:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА