o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ. էՍՊԵՍ ԷԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԱՅՍ ՕՐԵՐԻՆ

25.03.2020 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ. էՍՊԵՍ ԷԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԱՅՍ ՕՐԵՐԻՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից դեռեւս նախորդ շաբաթ երկու գրավոր հարցում էինք ուղարկել: Մեկով փորձել էինք պարզել հետեւյալը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի եւ H1N1 վիրուսի հետ համեմատություններ անելիս ասաց, որ Հայաստանում. «Այդ վիրուսից 2016-ին արձանագրվել է 30 մահ, իսկ 2009-ին լրիվ վիճակագրություն չի արձանագրվել, բայց մասնագետները նշում են, որ այդ վիրուսից Հայաստանում մահացել է շուրջ 50 քաղաքացի»: Ուստիեւ, նախարարությունից խնդրել էինք մեզ տրամադրել վերոնշյալ վիրուսից մահացած անձանց ցանկը, որին որ տիրապետում էր վարչապետը` նշված հայտարարությունը անելիս: Եվ, երկրորդ, նախարարից  փորձել էինք պարզել, թե ո՞ր դեպքում են երկրում հայտարարում համաճարակ, հնարավո՞ր է, կորոնավիրուսով պայմանավորված, երկրում համաճարակ հայտարարվիԵրկու հարցերի ողջամիտ ժամկետներն էլ ավարտվել են, բայց ոչ պաշտոնական, ոչ բանավոր պատասխան մեզ ստանալ չի հաջողվում: Փորձեցինք դիմել պարետատուն` մասնավորապես պարետի խոսնակ Վահան Հունանյանին, բայց նա կամ զանգերին չի պատասխանում կամ առաջին զանգից անջատում է: Կառավարությանը դիմեցինք, սակայն այնտեղից մեզ հորդորեցին կրկին փորձել` ասելով, որ զբաղված են: Կրկին փորձեցինք, էլի չպատասխանեցին:Այսպիսով ֆիքսենք. հայաստանյան պաշտոնական կառույցները պարզապես խուսափում են պարզաբանել՝ Հայաստանում համաճարակ կա՞, թե՝ ոչ: Թե ինչու, կարելի է ենթադրել. որքան փորձեցինք, չկարողացանք որեւէ պաշտոնական հաղորդագրություն գտնել, որ համաճարակ հայտարարվել է: Իսկ եթե չի հայտարարվել, դա նշանակում է, որ ներկայիս արտակարգ դրությունը չի համապատասխանում գործող օրենսդրությանը (եթե համապատասխանում է, թող հիմքերը ներկայացնեն): Իսկ դա էլ նշանակում է, որ այն բոլոր տնտեսական խնդիրները, որոնց բախվում ենք այսօր, այդ կասկածելի որոշման արդյունքում են, այսինքն՝ նույնքան կասկածելի օրինականություն ունեն: Սա ֆիքսենք, սրա ժամանակը դեռ գալու է:

Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Քաղաքագետ Գագիկ Համբարյան

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА