o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատգամավորները սաբոտաժ են անում

25.03.2020 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Պատգամավորները սաբոտաժ են անում

Արտակարգ դրությունը` իր ողջ լրջությամբ, կարծես թե, վերաբերում է միայն ԶԼՄ-ներին, պարետապետ-փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը սովորաբար կեսգիշերային ֆեյսբուքյան ուղիղ եթերով փորձում է խուճապահարել հանրությանն ու կրկին եւ կրկին զգոնության կոչ անում: Մինչդեռ Ազգային ժողովը կարծես ապրում է լրիվ ուրիշ մոլորակում: Երեկ խորհրդարանում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մեծամասամբ առանց դիմակների էին: Ավելին` հատուկենտ օրենսդիրները, որոնք նիստերի դահլիճ էին գալիս դիմակներով, արժանանում էին մյուսների քմծիծաղներին: Հումորն ու ուրախությունը փոխանցվում էր նաեւ խորհրդարանական միջանցք: Օրինակ` իմքայլական պատգամավոր ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԸ գործընկերներին հորդորում էր «խնդալուց իրենից մի քիչ հեռու խնդալ»: Պակաս ուշագրավ չէր նաեւ պատկերը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում, որոնք թեպետ ԱԺ ամբիոնից ելույթներ էին ունեցել եւ նշել, որ օրենսդիրը պետք է այս օրերին աշխատի իր բնականոն ռիթմով, սակայն ամբողջ օրը նիստերի դահլիճում, որպես «դիժուրնի», ներկա էր միայն մեկ կամ երկու պատգամավոր:

Պահանջում ենք պարոն Մ․Մայիլյանից՝ անմիջապես հետ կանգնել թեկնածությունից. «ԿԱՄՔ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА