o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարետի սահմանափակումները վերաբերո՞ւմ են արդյոք կուսակցությունների գործունեությանը եւս

25.03.2020 14:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պարետի սահմանափակումները վերաբերո՞ւմ են արդյոք կուսակցությունների գործունեությանը եւս

Ի թիվս այլ արգելքների, մարտի 24-ից Պարետի հրամանով արգելվել է բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը, բացառությամբ՝ առաքման ծառայությունների։  Սահմանափակվել են մի շարք կառույցների գործունեությունները: Սակայն սահմանափակումների ցանկում չկա հստակ կետ, որով որ սահմանափակվում են նաեւ կուսակցությունների գործունեությունը: Եվ շատ կուսակցությունների անդամների հետաքրքրում է, արդյո՞ք այս սահմանափակումները նաեւ կուսակցություններին են վերաբերում: Հաշվի առնելով, որ Սահմանադրության 8-րդ կետում հստակ նշվում է. «Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն»:

6 ժամով արգելվել է «Նոր Զովք»-ի եւ այլ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը․ պարետի նոր որոշում

Իսկ արդեն Սահմանադրության 46-րդ կետը մանրամասնում է. «Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են և ենթակա են արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ»:

Ուրեմն ազա՞տ են արդյոք կուսակցությունները իրենց գործունեության մեջ` արտակարգ դրության պայմաններում, թե՞ նրանց նկատմամբ եւս կան հստակ սահմանափակումներ, բայց եթե կան ինչո՞ւ այդ մասին առանձին կետով չի նշվում` հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ Արդարադատության նախարարությունից, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ պետք է դիմել Պարետատուն:

Պարետի մամուլի պատասխանատու Վահան Հունյանի հետ, սակայն, մեզ երեկվանից կապվել չի հաջողվում, հույս ունենք գոնե հրապարակումից հետո` պարետատունը որոշակի պարզաբանմամբ հանդես կգա մեր հնչեցրած հարցի շուրջ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА