o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

16.00-ից հետո ամբողջությամբ կկիրառենք օրենսդրությունը. Հայկ Մհերյան

25.03.2020 14:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
16.00-ից հետո ամբողջությամբ կկիրառենք օրենսդրությունը. Հայկ Մհերյան

Պարետատան այսօրվա առաջին ասուլիսը փոխոստիկանապետ Հայկ Մհերյանի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արփինե Սարգսյանի հետ էր: Փոխոստիկանապետը հիշեցրել է, որ երեկվանից  գործում  են մարդկանց տեղաշարժի սահմանափակումներ, և ոստիկանությունը հորդորում է հետևել պարետի ցուցումներին:

ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ»-ն ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց

Արդարադատության նախարարության ներկայացուցիչն  էլ հիշեցրել է, որ  մարտի 23-ից լրատվական գործունեություն իրականացնողները արտակարգ դրության պայմաններում լրատվության տարածման կանոնները խախտելու դեպքում կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 100-պատիկից  300-պատիկի չափով,

«92 մեքենաներից,  որպես երրորդ անձ, դուրս ենք հրավիրել մարդկանց, 2 ընդհանուր օգտագործման տրանսպոտային միջոցի նկատմամբ ենք միջոց կիրառել, իսկ 16։00-ից հետո ամբողջությամբ կկիրառենք օրենսդրությունը: Մինչ այդ ժամը փորձելու ենք քաղաքացիներին ընտելացնել իրավիճակին»,- ասել է փոխոստիկանապետ Հայկ Մհերյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА