o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մերօրյա հարցաթերթիկները ինքդ քեզ հետ խոսելու համար են.պարզաբանում է ոստիկանությունը

25.03.2020 13:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Մերօրյա հարցաթերթիկները ինքդ քեզ հետ խոսելու համար են.պարզաբանում է ոստիկանությունը

Այսօր` մարտի 25-ին՝ ժամը 12:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի ու ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի ասուլիսի ընթացքում, Iravunk.comՀայկ Մհրյանին ուղղեց հետևյալ հարցը.

ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը. Էդգար Ջանոյան


Ինչպես արդեն հայտնի է՝ մինչև մարտի 31-ը տնից դուրս գալ թույլատրվում է միայն անձնագրով և նախապես լրացված տեղաշարժման թերթիկով: Քաղաքացիներից շատերին հետաքրքրում է, թե ո՞րն է տեղաշարժման թերթիկի նպատակը, եթե կա անձը հաստատող փաստաթուղթ: Հայկ Մհրյանը մեր հարցին արձագանքեց հետևյալ կերպ.


«Իմ տրամաբանությամբ, տեղաշարժման թերթիկը լրացնելիս, երբ քաղաքացին գրիչը կվերցնի և կսկսի համապատասխան թերթիկը լրացնել, իր մոտ պատասխանատվությունը մի փոքր, իմ կարծիքով կավելանա,այսինքն՝ քաղաքացին չի սկսի հորինել, այլ իր բուն խնդիրը, իր կարիքը բավարարելու համար, այդ պահին ելնելով պարետի որոշումներից, պահանջներից իր մոտ պատասխանատվություն կառաջանա, որ ինքը լրացնելու համար հաշվետվություն ներկայացնի: Այս ամենն իմ տրամաբանությամբ»,- իր խոսքը եզրափակեց բանախոսը:

ՀԳ Այս կերպ, փաստորեն, իշխանությունները որոշել են հոգեբանական թրեյնինգ անցկացնել, անձին հնարավորություն  տալով առանձնանալ, խոսել իր ես-ի հետ եւ որոշումներ կայացնել: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА