o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուրիխանյանը պահանջում է վարկային արձակուրդ, Փաշինյանն ասում է՝ «ձե՞ռք եք առնում». տեսանյութ

25.03.2020 12:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ուրիխանյանը պահանջում է վարկային արձակուրդ, Փաշինյանն ասում է՝ «ձե՞ռք եք առնում». տեսանյութ

Այսօր ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ դրեց  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով արտակարգ դրության և սահմանափակումների ժամանակ օրենքի ուժով պետք է տրվի առնվազն եռամսյա վարկային արձակուրդ բոլոր ֆիզիկական անձանց, հետևյալ հիմնավորմամբ.
 «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական բացով, որն ակնառու է դարձել Հայաստանի Հանրապետությունում այս օրերին ստեղծված իրավիճակում: Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետևանքով հայտարարվել է արտակարգ դրություն բնակչության պաշտպանության, կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից ելնելով: Խստացվել և սահմանափակվել է տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների և անհատների աշխատանքները, որի հետևանքով  բազմաթիվ մարդիկ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից: Գաղտնիք չէ, որ մեր երկրում գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ հանդիսանում է վարկառու, իսկ ստեղծված պայմաններում վարկային պարտավորությունների կատարումը դառնում է վերոնշյալ խոցելի խմբերի համար ուղղակի անհնար: Այդ է պատճառը, որը ներկայացնում եմ  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, ըստ որոնց արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց կտրամադրվի առնվազն եռամսյա վարկային արձակուրդ, փաստացի  այս արտոնությունը դարձնելով օրենքի պահանջ` չթողնելով այն միայն  բանկերի կամ վարկային կազմակերպությունների  հայեցողությանը և բարի կամքի դրսևորմանը:

Արցախ մուտք գործող բոլոր անձինք ջերմաչափվում են. Արցախի ԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА