o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է Էլեկտրոնային մատյան

25.03.2020 09:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է Էլեկտրոնային մատյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է Էլեկտրոնային մատյան։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Էլեկտրոնային մատյանը կրթության կառավարման տեղեկատվական համակարգի բաղկացուցիչ է։ Էլեկտրոնային մատյանում արդեն իսկ ստեղծված են բոլոր դպրոցները՝ առանձին դասարաններով, դասարաններին կից ուսուցիչներով:

ԱԺ-ն վերսկսեցեց Էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի օրենքը. ներկա են միայն քայլոները (Ուղիղ)

Էլեկտրոնային մատյանը հնարավորություն կտա ավելի արդյունավետ և տեսանելի դարձնել հեռավար ուսուցման ուղղությամբ դպրոցների և ուսուցիչների իրականացրած քայլերը, գործընթացը կդարձնի ավելի համակարգված։

Էլեկտրոնային մատյանն օգտագործելու մանրամասն տեսաուղեցույցը կտեղադրվի նաև հեռավար կրթության համալիր էջում և Յութուբի ալիքում։

Էլեկտրոնային օրագրից օգտվելու հիմնական քայլերն են.

Ձեր դպրոցի օպերատորից ստացեք դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում ձեր ID-ն (աշխատակցի ունիկալ նույնացուցիչ)

Մուտք գործեք կրթության կառավարման տեղեկատվական համակարգ` emis.am

Ընտրեք դպրոցների կառավարման համակարգ բաժինը

Ընտրեք դպրոցների տվյալների մուտքագրման համակարգ բաժինը և սեղմեք, կհայտնվի պատուհան, որտեղ մուտքագրեք օպերատորից ստացած ID` երկու վանդակում էլ»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА