o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

24.03.2020 22:22 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԻՅԱ՜, ԻՐՈ՞Ք (ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ` ՀԱՅԿՈՅԻՆ, ԳԼՈՒԽ ԹՌՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Դու սկի հավի գլուխ չես կարող թռցնել, էլ ուր մնաց` մարդու:

 

ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ ՉԻՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ

Չինացիք 20 ավտոբուս տվեցին Երեւանին, բայց դրանով տրանսպորտի հարցը չլուծվեց: Վիրուսն ուղարկեցին, հարցը լուծվեց: Հիմա ժողովուրդն ազատ նստած` երթեւեկում է:

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Առաջ խցանումներից էինք տրտնջում, հիմա` ազատ երթեւեկությունից:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԳԼԱՎԼԻՏ (ՊԱՐԵՏԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը դիմում է պարետին առաջարկությամբ, որպեսզի ամեն մի լրատվամիջոցի խմբագրին, շառից-փորձանքից հեռու մի-մի «ուչաստկովի» հատկացնեն, ուղղակի իր մոտ թող ուտող-խմողի ուղարկեն:

 

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԲՌՆԿՄԱՆ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Պետռեգիստրից հայտնում են, որ, այնուամենայնիվ, կորոնավիրուսի մոնոպոլիան էլ է Լֆիկին պատկանում, դրա համար էլ սպիրտը ոնց ուզում է, այնպես էլ ծախում է:

 

ԿԼՈՈՒՆ-ՍԱԴԻՍՏԸ (ՔԱՂԱՔԱՊԵՏԻ` ԳԼՈՒԽ ԿՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Եթե Նիկոլը թաթիկներ էր ուզում կտրել, Հայկոն որոշել էր կտրել գլուխներ: Ինչքան փոքրոգի է գործիչը, այդքան բարձրից է բռնում:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА