o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ Է, ՆԻԿՈԼԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՂԻՆՋՈՎ ՈՒ ՓԻՓԵՐԹՈ±Վ Է ԿԵՐԱԿՐԵԼՈՒ

24.03.2020 21:52 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ Է, ՆԻԿՈԼԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՂԻՆՋՈՎ ՈՒ ՓԻՓԵՐԹՈ±Վ Է ԿԵՐԱԿՐԵԼՈՒ

Թեեւ հայաստանյան իշխանություններն այս օրերին աջուձախ լրատվամիջոցներին մեղադրում են խուճապ տարածելու մեջ, սակայն միաժամանակ ընդհանրական հանրային տրամադրությունները հուշում են, որ որեւէ խուճապային տրամադրություն էլ չկա: Իսկ եթե հանրային ինչ-որ շերտերում կան որոշակի մտահոգություններ, ապա շատ դեպքերում դրանք գալիս են նույն այս օրերին կառավարության գործելաոճից: Օրինակ, գործարար շրջանակները մտահոգված են, բայց ոչ այնքան կորոնավիրուսից, այլ այն անորոշ քայլերից, որոնք իրականացնում է կառավարությունը՝ տնտեսության ուղղությամբ:

20 հոգի նոր ախտորոշում ունենք ու 25 հոգի առողջացած կորոնավիրուսից. Նիկոլ Փաշինյան

 

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ԱՎՏՈՎԹԱՐՆԵՐԻ ԶՈՀԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ

Սկսենք նրանից, որ, համաձայն պաշտոնական ցուցանիշների, կորոնավիրուս կոչվածը հազիվ թե փաստացի կարողանար լինել հանրային խորը մտահոգություններ առաջ բերող երեւույթ: Այն պարզ պատճառով, որ մեր երկրում մահ առաջ բերող հիվանդությունների եւ տարաբնույթ այլ երեւույթների մեջ ոչ միայն գոնե այս պահին զրոյական ցուցանիշ ունեցող կորոնավիրուսը, այլ, ընդհանրապես, վարակիչ բոլոր հիվանդությունների մասնաբաժինը չնչին է: Այսպես, ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների (տե՛ս աղյուսակը, 2019թ. տվյալները դեռ ամփոփված չեն), վարակիչ եւ մակաբուծական հիվանդություններից վերջին 10 տարիներին մահացությունները տարեկան կտրվածքով մոտ 163 (նվազագույն) - 304 (առավելագույն) միջակայքում են: Որոշակի տատանումներով, որը տարբեր տարիներին պարբերաբար գլուխ բարձրացնող որոշ վարակների եւ վիրուսների (խոզի գրիպ, թռչնի գրիպ եւ այլն) հետեւանք է: Իհարկե, դա էլ է շատ, մեկ մարդու մահն անգամ անցանկալի է: Բայց նաեւ՝ մարդը մահկանացու է, եւ այլ հիվանդություններից մահանում են անհամեմատ ավելի մեծ ծավալներով: Նույն այդ տվյալներով, ամենամեծ մահաբերությունը առաջացնում են արյան շրջանառության հիվանդությունները, նորագոյացությունները, շնչառական, մարսողական հիվանդությունները: Դրանց համեմատությամբ վարակիչ հիվանդությունները հետնապահ դիրքերում են: Բայց տարօրինակ մեկ հանգամանք. ոչ մեկը չի մտածում երկրում տարեկան 5-6 հազար մարդու մահվան պատճառ դարձող չարորակ ուռուցքների պատճառով արտակարգ դրություն հաստատել: Ավելին, պարբերաբար ինչ-որ տարօրինակ խնդիրներ են առաջանում համապատասխան կլինիկայի հետ կապված: Վերջապես, պետության մտքով անգամ չի անցնում այն գումարների գոնե կեսը, որոնք պատրաստ է հատկացնել կորոնավիրուսի ուղղությամբ, ավելացնել ուռուցքների դեմ պայքարին, որի արդյունքում կարող են հարյուրավոր կյանքեր փրկվել: Ավելի շատ, քան կորցնում ենք բորոր վարակիչ հիվանդություններից: Կամ, օրինակ, տարբեր վնասվածքներից, այդ թվում՝ վթարներից, թունավորումներից, սպանություններից տարեկան կորցնում ենք 1000-1300 մարդու, 5-6 անգամ շատ, քան վարակներից: Բայց ահա ավտովթարները նվազեցնելու հիմքով արտակարգ դրություն եւս չի հաստատվում: Ի դեպ, նույն այդ վարակիչ հիվանդությունների պատճառով եւս, եթե  2015թ.-ին կորցրել ենք 309 կյանք, էլի արտակարգ դրություն չի սահմանվել, թեեւ եթե սահմանվեր, տարբեր գրիպներն ավելի քիչ կտարածվեին, եւ մահերի թիվն էլ երեւի մասամբ կպակասեր, բայց կունենայինք լուրջ տնտեսական խնդիրներ: Իսկ ահա այս պահին 0 մահ ունեցող կորոնավիրուսի համար սահմանվում էՉէ, չենք ասում, թե պետությունը չպետք է որեւէ բան անի: Ընդհակառակը, պարտավոր է հնարավորինն անել, առավելագույնս նվազեցնել հիվանդություններն ու մահացու դեպքերը: Բայց ոչ արտակարգ դրության միջոցով, որն իր հետեւից այնպիսի խնդիրներ է բերում, որ չգիտես՝ դրա հետեւանքնե՞րն են ավելի ծանր լինելու, թե՞ այն վիճակը, որին կբախվեինք` առհասարակ որեւէ քայլ չկատարելու դեպքում: Ընդ որում, դեռ հազիվ է արտակարգ դրությունից մի քանի օր անցել, որ ահազանգերի պակաս, այդ թվում՝ գործարար դաշտից, չկան:

Արդյո՞ք ուսուցիչներին կտրվեն պարգևավճարներ․ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը

 

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

Օրինակ բերենք խորհրդարանական թիվ 2 խմբակցության՝ ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրապարակավ ներկայացված մտահոգությունները: Այդ թվում. «Ոչ մի քայլ էլ չեմ տեսնում, որ այս վիճակից դուրս գանք...»:

Խոսքը հիմնականում այն մասին է, թե ինչ պետք է անի գործարարը, եթե աշխատողն օրերով դուրս չգա աշխատանքի: Այսինքն, եթե հիվանդ է կամ գոնե կասկածներ ունի, արդեն պարզապես պարտավոր է առնվազն տանից դուրս չգալ. հակառակ դեպքում կգնա բանտ: Սակայն գործի չգնալու դեպքում նրա աշխատավարձը կարող է մնալ գործատուի վրա: Բայց գործատուն ի՞նչ կկարողանա անել, եթե բոլոր աշխատողները, կամ գոնե մեծ մասը գործի դուրս չգան: Տրամաբանորեն հետեւանքը հասկանալի է՝ բիզնեսն այդ դեպքում կկանգնի, առավել եւս, եթե խոսքը մի քանի տասնյակ հազար փոքր կամ միջին բիզնեսի մասին է: Գործատուն էլ, չարտադրելով-չվարառելով, այսինքն՝ չունենալով եկամուտ, եթե անգամ պարտավոր լինի, ինչպե՞ս է վճարելու: Կարճ ասած, կհաջորդի սնանկացումների շղթա, բայց դա էլ խնդիրը չի լուծի: Մեկ է, չկարողանալով վճարել, այսինքն, եթե աշխատողը գումար չստանա, սոված է մնալու: Պետությունը խոստանում է օգնել, սակայն հաշվարկները բերում են մեկ ածշատողի համար մի 5000 դրամի. թող դրանով յոլա գնա: Այսպիսով, ըստ Ծառուկյանի. «Մենք ունենք 70 հազար փոքր ու միջին ձեռնարկություն, ամեն մեկի մոտ աշխատում է 30-50 մարդ: Մարդը չի կարողանում ինքն ապրել ու դեռ պետք է աշխատողների գումա՞րը տա: Ո՞նց է տալու: Արա լավ, ես տվեցի, բա մյուսնե՞րը»: Չմոռանանք հիշել, որ նաեւ հարկեր է վճարելուԼուծումը Գ.Ծառուկյանը սպասում է պետությունից. «Ես այսօր սովորական քաղաքացի եմ, պետությունը որոշում է կայացրել արտակարգ իրավիճակ հայտարարելու, ոչ մեկը իրավունք չունի ավելորդ գործ կատարելու, պետությունը պարտավոր է, որպես ընտանիքի հայր, մտածի իր ժողովրդի, թոշակառուի, աշխատողի մասին: Ով որոշում ընդունել է, նա էլ պետք է վճարի...»: Բայց ինչպե՞ս, երբ նույն Ծառուկյանը նաեւ պնդում է. «Այսօր հարկայինով դրած, սաղի կաշիները քերթելով, բյուջեն լցնում են: Հունվար-փետրվարին 25 մլրդ դրամ պակաս գումար է եկել, սկի բյուջեն չեն կարողանալու հավաքեն...»: Այսինքն, բիզնեսն այսօր, ըստ ԲՀԿ ղեկավարի տրամաբանության, զրկված է ամորտիզացիայից: Այն է. մինչ այս էլ աշխատում էր ծայրահեղ լարված, «մի կերպ» ռեժիմով, եւ հավելյալ ծանրաբեռնվածությունը, այն էլ՝ այս կարգի, պարզապես մահացու կդառնա: Բայց նաեւ պետությունն ունի խնդիր: Թեեւ իշխանությունները սիրում են խոսել փայլուն վիճակից, բայց եթե նախակորոնավիրուսային փուլում արդեն իսկ «25 մլրդ դրամ պակաս գումար է եկել», ի՞նչ է լինելու մարտին, ապրիլին, եւ հետագայում, քանի որ այս խնդիրները մեկ-երկու ամսում հաղթահարելու ենթակա չեն: Կարճ ասած՝ «Տնտեսությունը անդունդի եզրին է»,- պնդում է Ծառուկյանը, ու դրա տակ մեծ տրամաբանություն կարելի է տեսնել: Համենայնդեպս, գործարար դաշտը խիստ մտահոգված է, ինչը եւս արդեն իսկ բավարար է՝ խնդիրներ ունենալու համար: Ու հանուն ինչի՞, որ երկրում համաճարակ չհայտարարած, արտակարգ դրությո՞ւն մտցնեն: Լավ, մտցրեցին, մի քանի լրատվական հոդված էլ համարեցին «խուճապ տարածող»: Բայց մեկ է, ո՞նց են այս վիճակից դուրս գալու. եթե մարդիկ փող չստանան, մնան սոված ու, բնականաբար, գնան կառավարությունից ուտելիք պահանջելու: Ինչ է, Նիկոլը մարդկանց եղինջով ու փիփերթո՞վ է կերակրելու, երեւի:

Կորոնավիրուսի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա. Աղասի Թավադյան (Տեսանյութ)

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА