o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

24.03.2020 21:07 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Փաշինյանները շարունակաբար մեզ զարմացնում են` ոտնահարելով իրենց իսկ կողմից սահմանված արտակարգ դրության սահմանափակումները: Քիչ էր, որ Նիկոլն անձամբ խախտեց թվերը օրը մեկ անգամ պաշտոնապես հաղորդելու կանոնը եւ լայվի ընթացքում անձամբ հայտնեց վարակի չորս նոր դեպքի մասին, հիմա էլ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ առանց դիմակի եւ ձեռնոցների, շուրջ 20 տեսախցիկների եւ մի քանի թիկնապահների ուղեկցությամբ փողոցում բուկլետներ բաժանեց, մասնավորապես հայտարարելով. «Այսօր ունենք այս բուկլետները, որոնք տարածելու խնդիր կա, եւ կարծում եմ` իմ դեմքով տարածելն առաջին հերթին կարեւոր է: Նրա մասին է, թե ինչ պետք է անել այս պայմաններում, ինչպես մեկուսանալ: Ես շատ հաճույքով եմ բաժանում մարդկանց, առողջություն կմաղթեմ եւ կրկին խորհուրդ կտամ հետեւել այն բոլոր հրահանգներին, որ պատկան մարմիններն անում են»: Քաղաքացիներից մեկը դիմակ չկրելու համար նույնիսկ դիտողություն արեց, սակայն զարմանալիորեն ի՞նչ սպասես տիկնոջից, ում համար «կյանքը շրջվել է 360 աստիճանով»: Իհարկե, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչով է զբաղվում նրա երկրաչափության դասատուն, բայց... ախր ինչպե՞ս կարելի է այդպես քամահրանքով վերաբերվել կանոններին: Բա քաղաքացիներից ո՞նց եք պահանջելու:

ԶԱՐՄԱՆՔ

Ի հակադրություն առանց պաշտպանիչ միջոցների թղթե բուկլետներ բաժանող Աննա Հակոբյանի, մեր ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ հաճելիորեն զարմացրեց` օպերատիվորեն հոգալով թղթադրամների անվտանգության խնդիրը, թեեւ մարդկության պատմության մեջ փողի միջոցով վարակ փոխանցելու զրո դեպք է արձանագրված. «Հարգելի քաղաքացիներ: Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով»: Ի դեպ, քաղաքացիներին նաեւ հուշենք` նոր նմուշի թղթադրամները շատ հանգիստ կարելի է ախտահանել ալկոգելով: Այնպես որ, արձանագրենք` քանզի ԿԲ-ն այս վարչախմբից անկախ մարմին է, այն գործում է ինչպես հարկն է, այլ ոչ թե «մանկապարտեզավարի»:

ԶԱՐՄԱՆՔ

Պարետ ունենք, աշխարհը չունի: Հրապարակվել է այն 127 ձեռնարկությունների ցանկը, ում տնտեսական գործունեությունը ժամանակավորապես արգելվել է: Ի թիվս այլ մեծ ու փոքր օբյեկտների, ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ձեռքի տակից դուրս եկած ցանկում հայտնաբերվում է նաեւ 9 հասցեներում գործունեություն իրականացնող «Սիթի ՍՊԸ»-ի գործունեությունը: Զարմանալի է, այդ ինչպե՞ս պատահեց, որ խիստ կանոնները տարածվեցին նաեւ Նիկոլի անձնական պաշտպանության տակ գտնվող Լֆիկի սուպերմարկետների վրա: Բա որ զայրացա՞վ այդ նախկին օլիգարխ, այժմ օրինավոր խոշոր գործարարը...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА