o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փոխհատուցելու մասով` պետությունը «ձեռքերը լվաց»

24.03.2020 21:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Փոխհատուցելու մասով` պետությունը «ձեռքերը լվաց»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ գնահատմամբ` երբ խոսում են արտակարգ դրության ժամանակ ֆորս-մաժորային իրավիճակների եւ պետության ստանձնած պարտավորությունների հարցի մասին, ենթադրվում է, որ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է արդեն ունենա վերլուծություն այն մասին, թե տնտեսության որ հատվածներն են խոցված: Այս մասին նա հայտարարեց ԱԺ արտահերթ նիստում եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց. «Ռեստորաններ, գեղեցկության սրահներ, հյուրանոցային բիզնես, տրանսպորային ծառայություններ. սրանք ծառայությունների ոլորտն են կազմում, եւ հեղափոխությունից հետո` մեծ շեշտադրում կար նրանց վրա: Հիմա լինում է հայտարարություն, որ այս ընկերությունները կարող են իրենց պարտավորությունների առումով զիջումների գնալ: Բայց այդ հայտարարությունը բավարար չէ, այժմ պետք է պետությունը նաեւ դիրքորոշում հայտնի, կողմերը չմարված պարտավորությունների մասով պետք է կարողանան միմյանց հետ հասնել համաձայնության, որպեսզի մեկ էլ չստացվի իրավիճակ, որ այդ խնդրի լուծումը սկսեն գտնել դատարաններում»:

Այլընտրանքային լուրեր 03․04․2020

Արձագանքելով վերոնշյալին` ՀՀ արդարադատության նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍԱՅԱՆՆ ասաց, որ պետությունը չի կարող բոլորին փոխհատուցում տալ եւ դիտարկում է միայն հատուկ խմբերին տրվող աջակցության հարցը: Չուշացավ նաեւ Է. Մարուքյանի պատասխանը, որը հիշեցրեց ոչ հեռավոր անցյալի` 2008 թվականին հայտարարված արտակարգ դրության ժամանակաշրջանը, երբ պետությունն անգամ փոխհատուցել է վառված, ջարդված եւ թալանված խանութներին, իրավաբանական անձանց:

9 երեխա ուզում է Իսրայելից վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում. Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА